

Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձավ Ջորջ Սորոսի անվան շուրջ պտտվող լուրերին, նշելով․
«Անկեղծ ասած ինձ համար դա անհասկանալի է։ Ջորջ Սորոսը երևի սուպերմեն պետք է որ լինի․ ամենուր է, ամեն ինչ ինքն է անում։ Կարծում եմ նա դարձել է շատ հարմար գործիք այն մարդկանց համար, ովքեր իսկապես որևէ կերպ չեն կարող սկզբունքների շուրջ բանավիճել կամ ազնիվ բանավեճի մեջ մտնել տարբեր կարծիքների շուրջ։ Շատ ավելի հեշտ է փոխարենը ասել այ կա ինչ որ մի թաքնված, թթված մի կերպար, Ջորջ Սորոսն է դա, ով լարախաղացի նման խաղացնում է ամեն ինչ և կուլիսների ետևում է փոխանակ նայենք մեր աչքի առաջ եղած իրականությանը։
Խեղճ Ջորջ Սորոսը ամեն ինչի համար , փաստորեն, ասում են պատասխանատու է։Մարդիկ, կարծում եմ, իրականում ավելի լավ կլիներ, եթե կենտրոնացնեն ուշադրությունն այլ բանի վրա։ Դիտարկեն բանավեճ, ըստ էության, խնդիրների, բուն հարցերի, սկզբունքների շուրջ, ոչ թե փորձեն մեղքը գցել ինչ որ մի ստվերային, անտեսանելի մի կերպարի վրա, ու իր հետ կապեն օրակարգում գտնվող խնդիրների լուծումը կամ չլուծումը։
Ինչքան ես գիտեմ պարոն Սորոսը հիմնադրամ է ղեկավարում, որը զբաղվում է ժողովրդավարությանը աջակցելով աշխարհի տարբեր երկրներում։ Ես կարծում եմ, որ դրա մեջ որևէ չարամիտ բան չկա։ Շատ շատերը հետաքրքրված են աշխատել կառավարությունների հետ, փորձել աջակցել, ամրապնդել, հասարակության ժողովրդավարական կառույցներն ուժեղացնել։
Քաղաքացիական հասարակությունը, որը շատ կարևոր բաղադրիչ է առողջ, ուժեղ ժողովրդավարության․ մենք, անշուշտ, Հայաստանում աշխատում ենք քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչնեչի հետ, և շատ հպարտ ենք, որ այդպես ենք վարվում։ Առեղծվածային կամ անբացատրելի ոչինչ այդտեղ չկա, քանի որ մենք ունենք միասնական, ընդհանուր որոշակի արժեքներ։
Մասնավորապես մարդիկ ուզում են ունենալ թափանցիկություն կառավարությունում, հաշվետու գործելակերպ կառավարության կողմից, ուզում են շանս ունենալ որոշումներ կայացնելու ազատ և արդար կերպով, թե ով է ղեկավարելու իրենց կառավարությունը։ Այստեղ է որ ԱՄՆ-ն և Հայաստանը շատ կուռ համագործակցության դաշտ ունեն և ընդհանուր շահեր»։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…