

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Բարեկամության, գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով: Ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջողությամբ իրականացվում են էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ ծրագրերը:
Համոզված եմ, որ կառավարությունների ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա հզորացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,-ասված է ՌԴ վարչապետի ուղերձում:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…