Categories: Լրահոս 24/7

Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը | Հետք

Հետք | ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը եւ պայմանագիր կնքել համայնքապետարանի հետ:

Մրցույթի առարկան Ապարան խոշորացված համայնքի մեջ մտնող նույնանուն քաղաքի եւ գյուղական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումն է: Մրցույթին մասնակցել է 5 ընկերություն, սակայն ամենաէժան տարբերակը՝ 239 մլն դրամի, առաջարկել է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն, որի գլխավոր տնօրեն Կառլեն Սիմոնյանի հետ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը պայմանագիր է կնքել: Պայմանագրի ընդհանուր գինը 287 մլն դրամ է, որը ներառում է 20 տոկոս ԱԱՀ-ն: Չնայած մրցութային փաստաթղթերը հրապարակող armeps.am կայքում պայմանագրի ստորագրման օր է նշված սեպտեմբերի 19-ը, փաստաթուղթը թվագրված է օգոստոսի 19-ով:

Պայմանագրի համաձայն՝ աշխատանքների կատարման սկիզբը նախատեսված է համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու դեպքում եւ դրա հիման վրա կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Աշխատանքները պետք է տեւեն 100 օր:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

7 minutes ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

55 minutes ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

3 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

3 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

4 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

4 hours ago