Լրահոս 24/7
23.09.2021

«Ավրորան» Վենետիկում. Իտալիայում անցկացվելիք միջոցառումները կարտացոլեն երախտագիտության եւ միասնականության համընդհանուր արժեքները

«Ավրորան» Վենետիկում. Իտալիայում անցկացվելիք միջոցառումները կարտացոլեն երախտագիտության եւ միասնականության համընդհանուր արժեքները

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում՝  հոկտեմբերի 8-10-ը:Այս մասին տեղեկացնում են IDeA հիմնադրամից՝ ընդգծելով, որ ըստ ձեւավորված ավանդույթի՝ մրցանակի շնորհման յուրաքանչյուր արարողություն հանգամանորեն մտածված մշակութային համադրություն է՝ ի փառաբանումն մարդկայնության համընդհանուր ոգու եւ մերօրյա հերոսների։

Հոկտեմբերի 9-ին Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության եկեղեցում, տեղի կունենա համերաշխության աղոթք՝ հոգեւոր եւ պետական առաջնորդների, միջազգային մարդասիրական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ  երգչախմբի կենդանի կատարումներով»,- նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որը կանցկացվի «Վեր հառնելով միասին» խորագրի ներքո, կվարեն Ամալ Քլունիի անվան կրթաթոշակառու, UWC Դիլիջանի շրջանավարտ, լիբանանցի Դալյա Աթալլահը եւ «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի փոխխմբագիր, սյունակավար, «Ավրորայի» երկար տարիների բարեկամ Դեյվիդ Իգնաթիուսը:

Նշվում է, որ միջոցառման խորագրի ընտրությունն արտացոլում է նախաձեռնության հանձնառությունը՝ գործով արտահայտելու երախտագիտությունը նրանց, ովքեր ավելի քան 100 տարի առաջ փրկեցին հայերին եւ օգնեցին նրանց վերածնվելու: Այն նաեւ արտացոլում է  գթասրտության, միասնականության եւ համագործակցության հավերժական արժեքները, որոնք թույլ են տալիս հաղթահարելու աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրները, ներառյալ՝ միասնական պայքարն ընդդեմ կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների: 

Մրցանակի շնորհման արարողությանը կատարումներով հանդես կգան ծիրանափողի վարպետներ Արամ Իփեքջյանը եւ Ջիվան Գասպարյան կրտսերը, ինչպես նաեւ՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի Սոնա Հովհաննիսյանը, եւ որը հայտնի է երգչախմբային փորձարարական կատարումներով եւ հայկական երգչախմբային ժառանգությունն աշխարհով մեկ ներկայացնելով:  

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին, որի անունը հայտնի կդառնա մրցանակի շնորհման արարողությանը, կշնորհվի 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակ, ինչը կընձեռի բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Միջոցառումը կեզրափակվի աշխարհահռչակ իտալացի տենոր, մաեստրո Անդրեա Բոչելիի կատարմամբ:

Մրցանակի շնորհման արարողությունից հետո, ըստ ավանդույթի, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կարձանագրվի «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում՝ յուրօրինակ մի տարեգիրք, որում ներկայացված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը: Մեր օրերում կազմված, իր տեսակի մեջ եզակի այս ձեռագիրն ստեղծվել է 2018 թ.Մատենադարանում ՝ հնագույն հայկական տեխնիկայի եւ նյութերի կիրառմամբ:

«Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ դուրս կբերվի Մատենադարանից եւ կտեղափոխվի Սուրբ Ղազար կղզի՝ հայկական ամենակարեւոր մշակութային օջախներից մեկն աշխարհում, որտեղ 1512 թ․ հրատարակվել է առաջին հայալեզու տպագիր գիրքը:

«Ավրորայի» վենետիկյան միջոցառումները ներառում են նաեւ  Aurora Dialogues երկու քննարկում՝ նվիրված ամենահրատապ մարդասիրական մարտահրավերներին:

Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա «Հանդիպում 2021 թ. «Ավրորայի» հերոսների հետ» քննարկումը, որի ընթացքում «Ավրորայի» հերոսները կպատմեն իրենց գործունեության մասին: Երկրորդ քննարկումը՝ «Առողջապահական անվտանգության մարդասիրական կողմերը»  թեմայով, կանցկացվի հոկտեմբերի 10-ին: Այն կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջացած խնդիրների, դրանց հետեւանքների մասին է, ինչն  օգտակար կլինի եւ կարող է կարեւոր լինել ապագա համավարակները կանխարգելելու գործում:

Միեւնույն ժամանակ, շարունակվում են 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել իր թեկնածուին, որը հաղթահարել է անձնական մեծագույն մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ