Քաղաքականություն

Սուքիասյանի դեմ ներկայացված հայցը անհիմն է. փաստաբաններ

Հատուկ իրավաբանական ընկերությունը (Special Law Firm) ստանձնել է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչությունն ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ներկայացված՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, այնպես էլ Արմեն Գևորգյանի կողմից դատարանին ներկայացված՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի մասին հայցերի շրջանակներում: Խաչատուր Սուքիասյանի շահերը ներկայացնելու է Ընկերության փաստաբան Աննա Տոնոյանը:

Վերջինս գրել է․

Շնորհակալ եմ վստահության համար։ Ծանոթանալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած հայցադիմումի բովանդակությանը՝ կարող եմ պնդել, որ այն ակնհայտ անհիմն է, և դատարանը, օբյեկտիվ քննության դեպքում, ուղղակի չի կարող պահանջը բավարարել։ Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանի ներկայացրած հայցադիմումին, ապա դրա վերաբերյալ կարծիքս կներկայացնեմ հայցադիմումը ստանալուց և դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո։

Փաստաբան Գոռ Միքայելյանն էլ գրել է. «Աննա Տոնոյան, մաղթում եմ հաջողություններ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի շահերը ներկայացնելու պատասխանատու գործում: Վստահում եմ քո մասնագիտական ունակություններին: Չեմ կասկածում, որ հայցի՝ անհիմն լինելու վերաբերյալ պնդումներդ առավել, քան փաստարկված են: Որքան էլ Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները քաղաքական բնույթ ունեն, այնուամենայնիվ դրանց հետ կապված վեճը բացառապես իրավական տիրույթում է: Քո «դատավարական հակառակորդները» հրապարակային ելույթներում փորձում են դատարանում քննվող վեճը տեղափոխել քաղաքական դաշտ, երբեմն նույնիսկ այնպիսի կոպիտ գնահատականներ տալ Խաչատուր Սուքիասյանի խոսքերին, որոնց վերաբերյալ հետևությունները նույնիսկ դատարանի իրավասության տիրույթում չեն, այնուամենայնիվ համոզված եմ, որ դու կմնաս մասնագիտական գործառույթների շրջանակներում՝ չքաղաքականացնելով իրավաբանությունը: Իսկ մեր գործընկերներին, տվյալ դեպքում՝ ՙ«դատավարական հակառակորդներին», խնդրում եմ դատական վեճը չքաղաքականացնել և զերծ մնալ Խաչատուր Սուքիասյանի խոսքերին գնահատականներ տալուց»:  

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

6 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

9 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

10 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

10 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

10 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

10 hours ago