Categories: Լրահոս 24/7

«Հյուսիս–հարավ»-ից Կառավարությունն առաջնահերթ է համարում Սիսիան-Քաջարան հատվածը. ծրագրի համար կներդրվի 487 մլրդ դրամ

Կառավարությունը որոշում ընդունեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) կառուցման ներդրումային ծրագրի մեկնարկի վերաբերյալ:Այս ճանապարհահատվածի իրականացումը սահմանվեց առաջնահերթություն ընդհանուր ծրագրի այլ հատվածների շինարարության նկատմամբ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը։

«Որոշումը պայմանավորված է մինչև Իրանի սահման անվտանգ, ապահով ու արագընթաց ճանապարհ ունենալու անհրաժեշտությամբ։ Նախատեսվում է իրականացնել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ, շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված: Կլինեն 4.7 կմ ընդհանուր երկարությամբ մի քանի կամուրջներ ու 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ` ելնելով մեր երկրի լանդշաֆտի առանձնահատկություններից։ Նշեմ, որ ամենաերկարը Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ»,- ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 487 մլրդ դրամ։

արչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ սրանով թևակոխում են Հյուսիս–հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ։

«Հիմա մենք արդեն մրցութային փաթեթներն ենք պատրաստելու և հայտարարելու ենք միջազգային մրցույթ, ու հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ հաջորդը Թալին–Գյումրի հատվածն է, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում:

«Նախատեսում էինք, որ 2020 թվականին հատվածի մի ուղղությունը պետք է շահագործման հանձնվեր, սակայն, կորոնավիրուսով պայմանավորված, օտարերկրյա գործընկերները չկարողացան ժամանել: Այս տարի ամբողջ ծավալով տեղի է ունենում աշխատանքը»,- նկատեց վարչապետը։

«Սա նոր որակ կբերի մեր տնտեսությանը, մեր հաղորդակցությանը` ԻԻՀ-ի հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը։ Դա որոշակի հետաքրքրություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի շրջանակներում։ Եթե հարցը դիտարկենք ավելի լայն համատեքստում` տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացման շրջանակներում, ապա այս ծրագիրը բոլորովին այլ մասշտաբ ու նշանակություն է ունենում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միայն Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը կարելի է համարել Երրորդ Հանրապետության պատմության ամենամասշտաբային շինարարական նախագիծը:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ հոկտեմբերի 20-ին կունենանք մեկ ուղղությամբ բացված Թալին-Գյումրի հատվածը:

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

1 hour ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

4 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

4 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

6 hours ago