Categories: Լրահոս 24/7

Ֆրանսիական Շամոնիից՝ հայկական Դիլիջան. հոկտեմբերին ՀՀ-ում երրորդ անգամ կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողովը»

Օրերս ֆրանսիական Շամոնիում անցկացված հերթական «Մտքերի գագաթնաժողովը» համախմբել էր տարբեր երկրների ներկա ու նախկին պաշտոնյաների, քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային և գործարար շրջանակների հայտնի դեմքերի, միջազգային վերլուծական կենտրոնների ղեկավարների: Գագաթնաժողովին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Մտքերի գագաթնաժողովը» գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակներն են կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:

Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող միջազգային հեղինակավոր այս համաժողովը 2019թ. հունիսին հյուրընկալվել էր Հայաստանում՝ Դիլիջանում: Իր պատմության ընթացքում գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվեց Շամոնիից դուրս: Դրա կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր «Մտքերի գագաթնաժողովին»:

Դիլիջանում անցկացված համաժողովը ստացավ «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը և այսօր արդեն հայկական յուրօրինակ բրենդ է դարձել:

Դեռևս 2019-ին Շամոնին ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խորը հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ: Շամոնին դասական օրինակ է, թե ինչպես կարող է փոքր քաղաքը մեծ հաջողություն ունենալ: Լինելով Դիլիջանից փոքր, ունենալով 10 հազարից պակաս բնակչություն՝ Շամոնին տարեկան 5 մլն զբոսաշրջիկ է ընդունում՝ դահուկային սպորտի սիրահարներից մինչև մշակութային ու համաժողովային այցելություններ:

Ե՛վ Շամոնին, և՛ Դիլիջանն ունեն հիանալի բնություն, մաքուր օդ, էկոլոգիապես մաքուր միջավայր: Զարգացման հստակ տեսլականի, ռազմավարության ու ծրագրի ձևակերպման պարագայում Դիլիջանը նույնպես ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու տուրիստական կենտրոն, մշակութային, ինտելեկտուալ, զբոսաշրջային քաղաք: Շամոնիի և Դիլիջանի բարեկամությունը Հայաստան կբերի ոչ միայն մտքեր ու գաղափարներ, այլև փորձ, գործարար կապեր, միջազգային գործընկերություն:

Նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիի քննարկումների մասնակիցներին հրավիրել է արդեն հաջորդ ամիս՝ հոկտեմբեր 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ին, որը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

1 hour ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

4 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

4 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

6 hours ago