Categories: Լրահոս 24/7

Մեկ տարի առաջ այս օրը՝ առավոտյան 7:10-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ առավոտյան 7:10-ին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսեց հարձակում: Հայաստանում ու Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:

44 օր շարքային զինվորից մինչև հրամանատար, պայմանագրայինից մինչև ռազմաճակատ մեկնած կամավորական կենաց ու մահու պայքար մղեցին՝ պաշտպանելու հայրենի հողը և ժողովրդին: Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների նկատմամբ իրականացված անմարդկային խոշտանգումներով։

Նոյեմբերի 9-ի երեկոյան հայտնի դարձավ՝ կեսգիշերից մեկ ժամ անց պատերազմը դադարելու է. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այդ մասին հայտարարություն են ստորագրել: Հայկական կողմը կորցրեց Արցախի հարակից 7 շրջանները, Հադրութը, Շուշին: Որոշվեց՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ, տարածաշրջանում բացվելու են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանի տարածքով ցամաքային կապ է ապահովվելու Ադրբեջանի և Նախիջևանի միջև:

Ոչ պակաս ցավոտ էին մարդկային կորուստները. ըստ պաշտոնապես հրապարակված վերջին տվյալների՝ 44-օրյա պատերազմում զոհվեց 3 777 անձ: 243 մարդու գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է համարվում: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին:

2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին Հայաստանում և Արցախում այսօր՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն։

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

26 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

2 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago