Բացվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության պլենումի հերթական նիստը։ Ընտրվեց կուսակցության վեց հոգանոց նախագահությունը։ Կուսակցության ներկայացուցիչները հայտնեցին, որ կուսակցությունը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին։ Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղարը հայտարարեց՝ իրենք ոչ արևմտամետ են, ոչ ռուսամետ, հայամետ են, սակայն գտնում են, որ ՀՀ անվտանգությունը կարող է միայն Ռուսաստանն ապահովել։














