Լրահոս 24/7
28.09.2021

Արդյո՞ք պարոն Ղազինյանը հիմնավորում է հակառակորդի հավակնությունները ՀՀ տարածքների վրա

Արդյո՞ք պարոն Ղազինյանը հիմնավորում է հակառակորդի հավակնությունները ՀՀ տարածքների վրա

ՀՀ ԱԺ պատգամավոր,պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը գրել է․

« Բարև Ձեզ ընկերներ, քանի որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում, պարոն Ղազինյանի խուսափողական պահվածքի պատճառով, հնարավորություն չունեցա իրեն հղել հարցադրումներս, այդ իսկ պատճառով դրանք կհնչեցնեմ այսպես, ակնկալելով հստակ պատասխաններ։Հարգելի՛ լրագրողներ, կարող եք հարցադրումները հնչեցնել իրեն նաև Դուք, որովհետև խնդիր կա նաև Ձեր մասնագիտական գործունեության մասով, երբ հնչեցնում եք հարցը, լսում եք հակասական պատասխան և չեք անում ճշգրտող հարցադրում, դա կա՛մ Ձեր մասնագիտական թերացումն է, կա՛մ դիտավորություն։

Հարցերս հիմնված են պարոն Ղազինյանի սույն թվականի սեպտեմբերի 22-ի և 24-ի ճեպազրույցների ժամանակ իր տված պատասխանների վրա։ Պատասխանները չեմ մեջբերի բառացի, այլ կմատնանշեմ հիմնական մտքերը։Եվ այսպես, ս․թ․ սեպտեմբերի 22-ի ճեպազրույցում պարոն Ղազինյանն ասում է․

1․ Մենք ամեն օր լսում ենք սահմանում հակառակորդի առաջխաղացման մասին։ Հարց՝ սա սուտ է, թե՞ ճիշտ։ Եվ եթե ճիշտ է, ապա խնդրում եմ ասել, թե սեպտեմբերի 15-ից հետո սահմանային գոտու ո՞ր տեղանքում է հակառակորդը ունեցել առաջխաղացում։

2․ Ասում է, որ պաշտպանության և անվտանգության հանձնաժողում, ընդդիմության թեկնածուի չընտրվելը ձեռնտու է իշխանությանը․ այսպիսով, իշխանությունը ձախողում է հանձնաժողովի աշխատանքները։ Հարց՝ արդյո՞ք «Հայաստան» դաշինքը, չփոխելով իր թեկնածուին, չի սահմանափակում մեր ընտրության իրավունքը, այդպիսով խոչընդոտելով հանձնաժողովի աշխատանքները։

3․ Ասում է, որ ինքը լիազորված չէ ինքնաբացարկի, որ ինքը լիազորված չէ խոսել այդ մասին։ Այդ դեպքում, երբ ինքնաբացարկը բացարձակապես անձի որոշում է, արդյո՞ք պարոն Ղազինյանը չի կարծում, որ այսքան չընտրվելուց հետո, իրեն կրկին առաջադրելով և փաստացի իրեն արգելելով ինքնաբացարկ անել, ինչը բխում է իր խոսքից, «Հայաստան» դաշինքի իր գործընկերները չեն փորձում իրեն այսպես ասած «քաղաքականապես փչացնել»։

4․ Ասում է, որ Որոտանի հատվածում հակառակորդի ուժերի ներխուժումը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի անձնական հրավերով։ Այժմ, խնդրում եմ ներկայացնել ապացույց։

5․ Ասում է, որ Սովետական Հայաստանի սահման գոյություն չունի, կա ԽՍՀՄ երկու հարևան պետությունների միջև վարչատարածքային սահման։ Ֆիքսենք, որ տվյալ պարագայում պարոն Ղազինյանը նկատի ունի Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության միջև վարչատարածքային սահման։ Կարծում եմ՝ պարզ է, որ խոսքը գնում է Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի մասին։

Հարց 1․ Պնդում անելով, որ Սովետական Հայաստանի սահման գոյություն չունի, ինչը ի դեպ նաև պնդում է մեր հակառակորդը, արդյո՞ք պարոն Ղազինյանը նման կերպ հիմնավորում է հակառակորդի հավակնությունները Հայաստանի Հանրապետության այլ տարածքների վրա։ Եթե Սովետական Հայաստանի սահման գոյություն չունի, ի՞նչ տարածքի հիման վրա է Հայաստանն անկախացել, ՄԱԿ-ի և ԱՊՀ անդամ երկրները ինչի՞ հիման վրա են ճանաչել ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը։

Ս․թ․ սեպտեմբերի 24-ի ճեպազրույցում պարոն Ղազինյանն ասում է, որ տեղյակ չէ ՀՀ իշխանությունների հնչեցված օրակարգի մասին «միջանցքի» վերաբերյալ՝ այն պարագայում, երբ ՀՀ իշխանությունները բոլոր մակարդակներում հայտնել են, որ «միջանցքի» հարց չկա և չի էլ կարող քննարկվել, ինչը նաև հաստատել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։

Հարց․ Արդյո՞ք սա մանիպուլյացիա չէ։

2․ Ասում է, որ համոզմունք ունի, որ 44-օրյա պատերազմը պլանավորված էր։

Հարց․ Ո՞ւմ կողմից։

3․ Ասում է, որ տեղեկություններ ունի, որ երեք անգամ փորձ է արվել կանգնեցնել պատերազմը և երեք անգամ էլ մերժումը եղել է Հայաստանի կողմից։ Խոսքը, մասնավորապես, Ի. Ալիևի կողմից հնչեցված հոկտեմբերի 7-ի և Վ. Պուտինի կողմից հնչեցված հոկտեմբերի 19-ի մասին։ Չնայած մի անգամ արդեն խնդրել եմ, որ ֆիքսի, բայց կամ չի ֆիքսում, կամ էլ չի ուզում ֆիքսել, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 17-ին, հոկտեմբերի 25-ին համապատասխանաբար՝ Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում կնքվել է հրադադար, որը երեք դեպքում էլ խախտել է Ադրբեջանի Հանրապետությունը։

Հարց․ Հաշվի առնելով, որ պարոն Ղազինյանի ունեցած տեղեկությունները և փաստացի կնքված հրադադարները հակասում են իրար, նման հակասական տեղեկատվություն հրապարակելով, որքանո՞վ է ինքը նպաստում Հայաստանի պաշտպանությանը և անվտանգությանը։

Եվ վերջին հարցս. Երբ ԱԺ պատգամավորը հասարակությանը մատուցում է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, կամ չի ներկայացնում իր պնդումները հաստատող ապացույցներ, չի ներկայացնում իր համոզմունքների և կարծիքի հիմքում դրված փաստական տվյալները, ապա հարց է ծագում, ի՞նչ նպատակ է հետապնդում, եթե ոչ հանրությանը մոլորության մեջ գցելը:

Այսքանով այս թեման ինձ համար փակում եմ, քանզի, այո՛, կան բազմաթիվ շատ ավելի կարևոր խնդիրներ, որոնց լուծման վրա պետք է կենտրոնանալ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է