Լրահոս 24/7
28.09.2021

«Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքում չարաշահումների ևս մեկ դրվագի վերաբերյալ քրգործը՝ 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան

«Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքում չարաշահումների ևս մեկ դրվագի վերաբերյալ քրգործը՝ 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազության դատավարական ղեկավարման ներքո, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից  համատեղ իրականացվող բազմածավալ քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել և հիմնավորվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում որպես կապալառու, կամ խորհրդատվական ծառայություն իրականացնող ներգրավված մի քանի ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների կողմից պարտավորությունների կատարման պատրանք և փաստաթղթային հիմքեր ստեղծելու, հարկային պարտավորությունները անհիմն նվազեցնելու, ծառայությունների մատուցման և համագործակցության կեղծ պայմանագրերի հիմքով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների հանցավոր ծագման աղբյուրը և բնույթը խեղաթյուրելու, առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ծրագրի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ կերպ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու հանցավոր սխեմա: Դրա կիրառման հետևանքով պատճառված ընդհանուր վնասը, ներառյալ նաև հաշվարկված տույժ-տուգանքները, կազմում է ավելի քան 2.7 մլրդ ՀՀ դրամ: 

Հանցավոր մեխանիզմի իրացմանը ներգրավվել են նաև ՀՀ ՊԵԿ տեսուչներ:   

Նշված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել՝

  • «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն, ճանապարհաշինարարական վերոնշյալ խոշոր ծրագրում նրգրավված «Սթոնս» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար Սեդրակ Առուստամյանին և ընկերության աշխատանքները վերջինիս հետ համակարգող Գուրգեն Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով (հանցակցություն կեղծ ձեռնարկատիրությանը, որի հետևանքով առանձնապես խոշոր վնաս է պատճառվել), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցակցություն հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով).
  • մյուս համակարգող Սուրեն Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով,
  • «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը).
  • «Սթոնս» ՍՊ ընկերության 2 աշխատակցուհիներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով.
  • ևս մեկ անձի՝ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ  մասով:

Նախաքննության ընթացքում, որպես «Սթոնս» ՍՊ ընկերության՝ վերոնշյալ ղեկավարների և աշխատակիցների կողմից կատարված հանցավոր գործողությունների հետևանքով առաջացած վնասի հատուցման երաշխիք՝ ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին փոխանցվել է 1 մլրդ դրամ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը հաստատել է նշված դրվագով մեղարդական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 7 անձի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Վերոնշյալ դրվագով ՀՀ ՊԵԿ տեսուչների մասով նախաքննությունն ավարտվել էր ավելի վաղ, նրանց ու ևս մեկ անձի վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել ավելի վաղ: 

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին առնչվող քրեական գործով բազմաթիվ այլ դրվագներով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը, հետևողական դատախազական հսկողության և ղեկավարման ներքո, շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
19:33
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ. Չե'նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
19:23
Քեզ թուլություն չի սազում, հա’յ ազգ. Չե’նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
18:53
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
16:22
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
15:53
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
15:39
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
15:02
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
14:26
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
13:05
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
12:03
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան
19:40
Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում
17:21
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում
Իրանը չի ընդունի «ժամանակավոր» հրադադար՝ առանց երաշխիքների
16:54
Իրանը չի ընդունի «ժամանակավոր» հրադադար՝ առանց երաշխիքների
Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան
16:43
Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան
Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով. Զուրաբյան
16:27
Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով. Զուրաբյան