Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին աշխարհի առաջնությունում 3 միավորով 2-րդ հորիզոնականում է

Իսպանիայի Սիտջես քաղաքում ընթանում է աշխարհի կանանց թիմային առաջնությունը: Արդեն կայացել են խմբային փուլի առաջին և երկրորդ խաղափուլերը՝ տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Հայաստանի կանանց հավաքականն առաջին խաղափուլում 2,5-1,5 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ընտրանուն. թիմի կազմում հաղթանակներ են գրանցել Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը խաղացել է ոչ-ոքի, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել է մրցակցին: Երկրորդ խաղափուլում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի արդյունք է գրանցել Ադրբեջանի թիմի դեմ՝ 2-2. Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթել են, իսկ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը՝ պարտվել։

Երկու խաղափուլերից հետո մեր խմբում աղյուսակը 4 թիմային միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը։ Հայաստանի ընտրանին 3 միավորով 2-րդ հորիզոնականում է։ Այսօր տեղի կունենան 3-րդ և 4-րդ խաղափուլերը։ 3-րդ խաղափուլում մեր մրցակիցն է լինելու Հնդկաստանը, իսկ 4-րդում՝ Իսպանիան։

Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականի կազմում ընդգրկված են Եվրոպայի կանանց գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը։

Թիվ 1

Recent Posts

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

11 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

23 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

37 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

48 minutes ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago