Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը կտրուկ է մեկնաբանել կատակերգու Իդրակ Միրզալիզադեի ելույթը. վերջինիս Ռուսաստանից արտաքսել են` ռուսների հասցեին վիրավորական կատակի համար. այս մասին գրում է mk.ru-ն:
«Երբ երիտասարդ ես, չես հասկանում քայլերիդ հետևանքները, հիմար ես, փորձ չունես: Կարծում ես, թե կարող ես ասել այն, ինչ ուզում ես», – ասել է Մարտիրոսյանը:
Հումորիստը նաև նշել է, որ համաձայն չէ այն գործընկերների հետ, ովքեր աջակցում էին Միրզալիզադեին և խնդրում էին չեղյալ հայտարարել նրա պատիժը:
Լուսանե Ջալալյան