Քաղաքականություն
28.09.2021

Սփյուռքի 16 երկրներից 20 երիտասարդ դեսպաններ սկսեցին մեկամյա ծրագիրը

Սփյուռքի 16 երկրներից 20 երիտասարդ դեսպաններ սկսեցին մեկամյա ծրագիրը

Սփյուռքի ակտիվ երիտասարդները շարունակում են Հայաստան գալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերով: Մեկնարկեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» մեկամյա ծրագիրը, որին մասնակցում են 16 երկրների 20 սփյուռքահայ ակտիվիստներ: Հովանավորվելով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից՝ մասնակիցները 2 շաբաթ կանցկացնեն Հայաստանում և Արցախում, ապա կվերադառնան իրենց երկրներ ու մեկ տարի կաշխատեն համայնքներում: Նրանք կկազմակերպեն իրազեկման արշավներ, կպատրաստեն մեդիանյութեր, հայրենադարձության վերաբերյալ հավաքներ, հանդիպումներ և համայնքային քննարկումներ: Լուրեր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Արցախյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց սփյուռքը չի դադարում իր աջակցությունը: «Պատերազմը մեզ առերեսեց շատ պարզ մի իրողության. սփյուռքի ինտելեկտուալ, մասնագիտական, ցանցային, համաշխարհային ներուժը պետք է լիարժեքորեն ներգրավվեն հայաստանյան կյանքին»,-պատերազմի մեկամյա տարելիցի կապակցությամբ իր խոսքում նշել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Հանձնակատարը մասնակցել է նաև ֆրանսահայ, ռուսաստանահայ, գերմանահայ, ամերիկահայ և լիբանանահայ մեր հայրենակիցների և Հայաստանի իրենց գործընկերների համատեղ ջանքերով ստեղծված «Հիբրիդ» լաբորատորիայի (Medical&Health), DDC (Digital Diagnostic center) և MDS (Medical Dental Shop) կենտրոնների բացմանը, որոնք Հայաստանում առաջին անգամ կաճեցնեն տիտանից պրոթեզներ: 

Լսողական օգնության ամերիկահայ հիմնադրամն իր հերթին լսողական առողջության վերականգնման անվճար աջակցություն է ցուցաբերելու վերջին պատերազմի ընթացքում վնասվածքներ ստացած զինվորներին: Պատերազմից հետո ամերիկահայ Հելեն Առաքելյանն էլ ժամանել է Հայաստան, որպեսզի ձեռագործ արվեստը սովորեցնի զինվորներին: «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի Beauty By Soldiers («Գեղեցկություն՝ զինվորներից») նախագծի աշխատանքների ցուցահանդեսին մասնակցեց նաև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Հետպատերազմյան շրջանում հայրենադարձների պատմությունները Հայաստանը նորովի կառուցելու լուսավոր օրինակներ են: «Օգնի» պրոթեզավորման հիմնադրամի ղեկավար գերմանահայ Հայկ Բագրատյանն իր հանգստությունը գտել է պատերազմի մասնակիցներին լիարժեք կյանք պարգևելու և նորարար տեխնոլոգիաներով ստեղծված պրոթեզներ տրամադրելու մեջ: Ամերիկահայ բժիշկ, վերջին պատերազմի սպիտակ բանակի մասնակից Արմեն Աբուլյանն ընտանիքի հետ հայրենադարձվել է և շարունակում է վիրահատել վիրավոր զինվորներին: Չի դադարում նաև սփյուռքից եկող հումանիտար օգնությունը: «Շտապիր բարության» հիմնադրամի կամավոր Մարիամ Նազարյանը Մոսկվայից վերադարձել է Հայաստան և ամիսներ շարունակ տեղահանված արցախցիներին սնունդ, հագուստ, կենցաղային և այլ պարագաներ է տրամադրում: Սիրիահայ հայրենադարձ, վերջին պատերազմի հերոս Կարո Հովագիմյանի ընտանիքն էլ իր սփոփանքը գտել է որդու անունով հիմնադրամ հիմնելու և հիվանդ երեխաների բուժմանն աջակցելու մեջ:

Լրահոս
ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է
19:54
ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է
Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր
19:36
Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր
Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը
19:23
Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը
Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․
19:07
Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․
Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը
18:39
Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին
17:54
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին
Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
17:30
Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են
17:15
Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են
Վարչապետին զեկուցվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին
17:01
Վարչապետին զեկուցվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին
Կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ՀՀ ԱՆ
16:49
Կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ՀՀ ԱՆ
Հաջիևն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային հարցեր
16:30
Հաջիևն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Զեմֆիրան համերգ կտա Երեւանում
16:15
Զեմֆիրան համերգ կտա Երեւանում
Ենթադրությունները թողնում եմ ձեզ. Նազելի Բաղդասարյան
16:05
Ենթադրությունները թողնում եմ ձեզ. Նազելի Բաղդասարյան
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին
15:42
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին
Քննարկվող հարցերը շատ բարդ են. Պեսկով
15:17
Քննարկվող հարցերը շատ բարդ են. Պեսկով