Լրահոս 24/7

Հովտամեջում մեկնարկել են Երևանյան փողոցի մայթերի և Հ. Բաղրամյան փողոցի բարեկարգման աշխատանքները

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Հովտամեջում մեկնարկել են Երևանյան փողոցի մայթերի և Հ. Բաղրամյան փողոցի բարեկարգման աշխատանքները:

Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:  Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ի կողմից: Երևանյան փողոցի մայթերի սալիկապատումը՝ շուրջ 640 քմ, կիրականացվի կիսախողովակներ տեղադրելուց հետո, ինչը կնպաստի ոռոգման ջրի պատշաճ մատակարարմանը՝ նվազեցնելով ջրի կորուստը: 

Համայնքի գերեզմանատուն տանող Հ. Բաղրամյան փողոցում՝ ավելի քան 1560 քմ, նախատեսվում է կատարել ջրատարի հիմնանորոգման աշխատանքներ, որին կհաջորդեն տարածքի հարթեցումն ու տուֆե քարերի տեղադրումը՝ սալարկումը: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կապահովվի անվտանգ երթևեկ հետիոտների և տրանսպորտային միջոցների համար, իսկ համայնքն ավելի բարեկարգ տեսք կունենա:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

7 minutes ago

Պատրաստ ենք բանակցել ԱՄՆ-ի հետ. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ին առաջարկել է արդյունաբերական…

22 minutes ago

Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը…

42 minutes ago

Մակրոնը կայցելի Գազային ամենամոտ եգիպտական քաղաք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Գազային մոտ գտնվող Եգիպտոսի Էլ Արիշ քաղաք։ Այս այցը…

1 hour ago

Առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով…

1 hour ago

10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

2 hours ago