Եղվարդ կատարած աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եղել է Զորավան բնակավայրում: Այստեղ կրկին կառավարության աջակցությամբ, պետության և համայնքի համատեղ համաֆինանսավորմամբ, ամբողջովին հիմնանորոգվել և կահավորվել է շուրջ 100 փոքրիկի համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը:
Ինչպես հայտնում են Կոտայքի մարզպետարանից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54.490.800 ՀՀ դրամ, որի 50 %-ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:
Համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի և Բուժականի ղեկավարի հետ մարզպետը շրջել է արդեն 3 խմբով գործող, լուսավոր և բարեկարգ շենքի խմբասենյակներում: Մանկապարտեզ են հաճախում 76 փոքրիկներ:
Մանկապարտեզի առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը համայնքի միջոցներով վերանորոգվել և կահավորումից անմիջապես հետո կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ:
Միայն վերջին մի քանի տարիներին Կոտայքի մարզում իրականացվել է ավելի քան 15 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրեր, ընդ որում՝ շուրջ 5 մանկապարտեզ կառուցվել և կառուցվում է հիմքից:
ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական…
Իրանը մտադիր է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հանդես գալ ժամանակավոր միջուկային համաձայնագրի առաջարկով՝ նախքան համապարփակ գործարքի…
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում…
Իրան-Հայաստան զորավարժությունները մեղմ, բայց հստակ պատասխան են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աճող լարվածությանը, Զանգեզուրը մեզ համար…
Չնայած Իսրայելը եւ Թուրքիան հաստատել են, որ կողմերի պատվիրակություններն ապրիլի 9-ին Բաքվում առաջին «տեխնիկական հանդիպումն…
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…