ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, բավարարեց ԱԱԾ միջնորդությունը:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը ձերբակալվել էին երեկ:
Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք կասկածվում են ավելի քան 2,2 մլրդ դրամ հափշտակելու և կեղծիք, հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար:
Գալստյանին կալանավորելու միջնորդությունը դեռ քննվում է:














