Լրահոս 24/7
01.10.2021

Միջանցքի խոսակցությունները հիբրիդային պատերազմի դրսևորում են․ Արամ Սարգսյան

Միջանցքի խոսակցությունները հիբրիդային պատերազմի դրսևորում են․ Արամ Սարգսյան

ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին հանդես է եկել գրառմամբ, որը վերնագրել է՝ «Միջանցիկ Էրդողանը»։

1) Միջանցք նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված չէ։

2) ՀՀ վարչապետը ասել է, որ միջանցքի քննարկում չի եղել և չի կարող լինել։

3) Ռուսական վերահսկողությամբ միջանցքին դեմ են և Արևմուտքը, և Իրանը։ Արևմտյան վերահսկողությամբ միջանցքին միանշանակ դեմ են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը։

Հետևություն՝ միջանցքի հնարավորություն հիմա չկա, որովհետև աշխարհաքաղաքական խաղացողները լրիվ հակադիր մոտեցում ունեն։ Թուրքիան վեցնյակ էր ուզում ձևավորել, որ փակ շրջանակում լուծեր խնդիրը։ Չստացվեց, Վրաստանը Արևմուտքի պասով հրաժարվեց։

Հիմա Անկարան խոսում է հնգյակից։ Չի ստացվելու՝ Իրանը չի համաձայնի, որովհետև ցանկացած իրավիճակում Թուրքիան 2 ձայն ունի Ադրբեջանի հետ, ՌԴ-ն 2 ձայն ունի Հայաստանի հետ, ինքը մենակ է։ Հնգյակին կողմ, կամ դեմ չի արտահայտվել նաև Ռուսաստանը, քանի որ դա լուրջ առևտրի թեմա է իր համար, իսկ Հայաստանը, առանց Վրաստանի և առանց Արցախի կարգավիճակի, որևէ պարագայում չի համաձայնի միջանցքի գաղափարին։

Մնում է Թուրքիան փորձի զենքով գրավել, ինչը քիչ հավանական է՝ Մոսկվայի և Թեհրանի հեղինակությունը կզրոյանա, հետևաբար կարող է վերածվել շատ լուրջ պատերազմի, որին ՆԱՏՕ-ն, Իսրայելը և ԱՄՆ-ը չեն գնա, իսկ Թուրքիան միայնակ նման քայլ անողը չէ…

Միջանցքի խոսակցությունները ակնհայտ հիբրիդային պատերազմի դրսևորում են, և՝ ոչ ավելին։ Թուրքիան պետք է միջանցք ուզի, մենք էլ պետք է ուղարկենք նրան էնտեղ, որտեղ մեր ռազմավարական ընկերն է սիրում ուղարկել Բելառուսին, երբ ներռուսաստանյան գնի գազ է ուզում։

Հ.Գ.Մենք իրական ինքնիշխան պետություն կդառնանք, երբ սկսենք հավատալ, հասկանալ ու քննարկել նախ մեր՝ հայկական շահը ու դիրքորոշումը, հետո մյուսների: Մենք իրական ինքնիշխան պետություն կդառնանք, երբ հավատանք ոչ թե մեր վախերին, այլ՝ մեր խելքին ու մեր ուժին: Հիբրիդային պատերազմի ամենալուրջ զենքերից մեկը հենց հասարակության վախերի հիման վրա անկայունություն ստեղծելն է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է