Լրահոս 24/7
01.10.2021

2025 թվականի հունվարի 1-ից Երևանում բնակարաններ ձեռք բերելիս եկամտահարկի օրենքը չի գործի. Պապոյան

2025 թվականի հունվարի 1-ից Երևանում բնակարաններ ձեռք բերելիս եկամտահարկի օրենքը չի գործի. Պապոյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախօրեին դրական եզրակացություն տրվեց Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին:

Ըստ օրինագծի՝ 2025 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքում նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի օրենքն այլևս չի գործելու:

Քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ 2022 թվականի հուլիսի 1-ից փոփոխությունները կազդեն Երևանի փոքր կենտրոնի, 2023 թվականի հունվարի 1-ից՝ մեծ կենտրոնի, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ կենտրոնին հարող շրջանների և 2025 թվականի հունվարի 1-ից՝ ամբողջ Երևանի վրա: Նա նաև հավելեց, որ պետությունը կշարունակի այս գործելակերպը մարզերում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՀԺ-ի զրույցում նշեց, որ իրենց գերագույն նպատակը մարզերում կյանքի ակտիվացնում է և համաչափ զարգացումը, քանի որ մարզերում և Երեւանի կենտրոնում շինարարության ծախսերը գործնականում հավասար են, բացառությամբ՝ հողի արժեքի, կառուցապատողն էլ ձգտում է կառուցել մայրաքաղաքի կենտրոնում:

«Օրինակ՝ գյումրեցի երիտասարդն ունի այլընտրանք՝ նույն գնով կամ մի քիչ ավելի թանկ գնել բնակարան Երևանում, և նա նախընտրում է Երևանը: Եվ այսպիսով ստացվում է բնակչության մեծ շարժ դեպի Երևան: Իսկ երբ մենք շինարարական բումը տեղափոխենք մարզեր, և մարզերում կլինեն զանգվածային բնակարանաշինություններ, դա կբերի մարզերում կյանքի ակտիվացմանը: Միգուցե սկզբնական շրջանում բնակարաններ կկառուցվեն ավելի շատ մայրաքաղաքին ավելի մոտ բնակավայրերում, սակայն ժամանակի ընթացքում նախագիծը կտա իր արդյունքը»:

Նշենք, որ օրենքի գործելու ընթացքում մարզերին բաժին է ընկել բնակարանաշինության ընդամենը 7%-ը, իսկ Երևանին՝ 93%-ը:

Պապոյանը հայտնեց, որ քննարկում է ունեցել Կառուցապատողների ասոցացիայի անդամների հետ:

«Կառուցապատողներն իրենք էլ նշեցին, որ կենտրոնում արդեն այնքան է խիտ շինարարությունը, որ այլևս հող չի մնացել: Իրենց խնդիրը հետագա տարիների հետ է կապված, բայց մենք օրենսդրական նախաձեռնությամբ այնպիսի լուծումներ ենք տվել, որ մինչև 2025 թվականը շինարարական բում է լինելու»:

Դիտարկմանը, որ նիստին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը առաջարկեց ուժի մեջ թողնել եկամտահարկի վերադարձումը, բայց միայն մինչեւ 25 մլն դրամ արժեքով բնակարանների համար, այսինքն՝ միջին և միջինից ցածր արժեքով բնակարանների, որպեսզի արտոնությունը իրապես սոցիալական բնույթ ստանա, հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում գործընկերոջ առաջարկին, պատգամավորն ասաց, որ սա տարբերակ է նույնպես:

«Բայց մեր խնդիրը տարածքների համաչափ զարգացումն ապահովելն է: Այս դեպքում էլ կարող են ի հայտ գալ կոռուպցիոն ռիսկեր, օրինակ՝ թանկ բնակարանը կձևակերպեն էժան, որպեսզի օգտվեն ծրագրից»:

Պապոյանը հավաստիացրեց՝ Երևանը շարունակելու է մնալ իրենց ուշադրության կենտրոնում: «Մենք մշակելու ենք նոր ծրագրեր, որոնք կբերեն Երևանում շինարարության զարգացման, բայց բովանդակային առումով այլ կլինեն»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ մոտ ապագայում եկամտահարկի չգործելու սխեման արդեն մարզերում նույնպես տարածվի, Պապոյանը՝ բացասական պատասխան տվեց:

Իշխանական պատգամավորի խոսքով՝ գումարները, որոնք այսքան ժամանակ պետությունը տրամադրել է եկամտահարկի օրինագծին, այսուհետ կարող է տրամադրել կրթության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտներին:

«Կարելի է երեխային տալ այնպիսի կրթություն, որը կկարողանա իր աշխատանքով երկու տարում բնակարան ձեռք բերել: Գումարները կարելի է ծախսել նաև առողջապահության վրա, որովհետև մարդկային կապիտալի որակը նույնպես շատ կարևոր է, մեզ պետք են առողջ մարդիկ, կարելի է ծախսել առողջության պարտադիր ապահովագրության վրա, որը կբերի մարդկանց կյանքի միջին տևողության երկարացմանը, օրինակները բազմաթիվ են»,- եզրափակեց պատգամավորը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է