ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ խորհրդի անդամներին։

Հանդիպման առանցքում եղել է տարածաշրջանում անվտանգային խնդիրների կարգավորմանն ու տեւական խաղաղության հաստատմանը, ռազմագերիների անհապաղ վերադարձի եւ այլ չլուծված մարդասիրական խնդիրներին վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական հարաբերություններին եւ երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող օրակարգային մի շարք հարցերի։














