Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական արտահերթ նիստն է գումարել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով։
Ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Նա վեցերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։














