Լրահոս 24/7
05.10.2021

Գործադիրը առաջարկել է կանոնակարգել անշարժ գույքի գնահատման ոլորտը

Գործադիրը առաջարկել է կանոնակարգել անշարժ գույքի գնահատման ոլորտը

Պատգամավորները հոկտեմբերի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել են ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանն անդրադարձել է գնահատման գործունեության ոլորտի առկա վիճակին՝ նշելով, որ ՀՀ-ում օրենսդրորեն կարգավորվում է միայն անշարժ գույքի գնահատման գործունեությունը:

Գործող օրենսդրությամբ մի շարք գնահատման ոլորտներ դուրս են մնում իրավական կարգավորումից, իսկ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի տեսանկյունից էական նշանակություն ունեցող գործարքների համար պարտադիր գնահատման պահանջ առկա չէ: Ըստ Արման Պետրոսյանի՝ այս խնդիրների լուծմանն են ուղղված առաջարկվող կարգավորումները:  Նախատեսվում է ընդլայնել օրենքի գործողության ոլորտը: Հանրապետությունում կկարգավորվի գնահատման այլ օբյեկտների գնահատման գործընթացը, այն հնարավորություն կտա ՀՀ որակավորված գնահատողներին 2025 թվականի հունվարի 1-ից հետո գնահատման աշխատանքներ իրականացնել նաեւ ԵԱՏՄ պետությունների տարածքում:
 
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը, գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար սահմանել որոշակի նվազագույն պահանջներ: Առաջարկվում է ներդնել հաշվառման ծրագիր, որը նախատեսված է հաշվետվությունների հաշվառման համար: Այն կապահովի ոլորտի հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը: Կներդրվի գնահատողների ինքնակարգավորման ինստիտուտը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը կարծիք է հայտնել, որ նախագծի ընդունումը կնպաստի գնահատման ծառայությունների որակի բարձրացմանը եւ ոլորտի կայացմանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է