Տավուշի մարզում COVID-19 համավարկի դեմ պատվաստումների գործընթացը ակտիվ կերպով շարունակվում է:
Հոկտեմբերի 6-ի դրությամբ՝ Տավուշի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է 10 761 քաղաքացի: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:














