Աշխարհում ունենալով գերիշխող դիրք՝ դելտա կորոնավիրուսային շտամը կարող է մնալ բնակչության մեջ՝ դադարելով զարգանալուց, քանի որ վիրուսի ավելի ադապտացված տարբերակի համար ավելի դժվար է հետագա զարգացումը։ Այս մասին OpenBio մամուլի կենտրոնում լրագրողներին ասել է ԱՄՆ Կենսատեխնոլոգիայի տեղեկատվության ազգային կենտրոնի առաջատար գիտաշխատող, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի ազգային ակադեմիաների անդամ Եվգենի Կունինը։
«Այն, որ սա ինչ որ դիմադրության կղզի է, կասկած չկա․ Դելտա շտամը արդեն որոշ ժամանկ է գերիշխող է»,- ասել է նա։
Նրա խոսքերով՝ որքան վիրուսը հարմարվի գերիշխող պայմաններին, այնքան ավելի դժվար է նրա զարգացումը։ Այս գործընթացը բարդանում է պատվաստումներով, որն ակտիվորեն տարածվում է աշխարհում։ Այս դեպքում գիտնականների ուշադրությունը գրավում է վիրուսի մի տարբերակ, որը ճեղքում է իմունային պաշտպանությունը։ Գիտնականները ուսումնասիրում են այս հարցը համակարգչային մոդելավորման միջոցով։














