Լրահոս 24/7
07.10.2021

Խոշորացվող համայնքների մեծամասնությունում տեղի կունենան համամասնական ընտրություններ

Խոշորացվող համայնքների մեծամասնությունում տեղի կունենան համամասնական ընտրություններ

Հայաստանում խոշորացվող համայնքների մեծամասնությունում տեղի են ունենալու համամասնական ընտրություններ: ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին:

«Երեկ գրավոր ընթացակարգով ընդունել ենք ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ որոշում: Երեկ որոշում ընդունելը պայմանավորված էր ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ»,- հոկտեմբերի 7-ի Կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ օրը 2 որոշում են կայացրել:

«Դա իսկապես կապված էր ժամկետների պահպանության հետ՝ հատկապես նկատի ունենալով, որ դեկտեմբերի 5-ին նշանակված են ընտրություններ, և 60-օրյա ժամկետը պետք էր պահպանել: Ունենք ընտրությունների անցկացման երեք օր՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5. Արդյունքում, ՀՀ-ում կունենանք 79 համայնք՝ ներառյալ Երևանը, Գյումրին, և 5 բնակավայրեր, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված և միավորման որևէ գործընթացի մեջ չեն ընդգրկվել»,-ասաց նախարարը:

79 համայնքից 7-ը որևէ մեկի հետ միավորված չեն լինի, մնացած 72-ն ինչ-որ կերպ միավորվել, խոշորացվել են:

«Երեկ ընդունված առաջին որոշմամբ 441 համայնք միավորում ենք 38 համայնքային միավորի փնջերի մեջ»,-ասաց Սանոսյանը:

Փաշինյանը հավելեց՝ խոշորացված համայնքներում տեղի են ունենալու ընտրություններ: Խոշորացվել են, օրինակ, Աշտարակ, Ապարան, Թալին համայնքները, որտեղ սույն թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունենալու ընտրություններ Արարատի մարզում խոշորացվել են Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի համայնքները, որտեղ ևս ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին:

Սանոսյանը շարունակեց՝ դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով 441 համայնքները կմիավորվեն 38 համայնքային փնջերում:  Դրանք են՝ Արագածոտնի մարզում՝ Աշտարակ, Ապարան, Թալին, Արարատի մարզում՝ Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի, Արմավիրի մարզում՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզ՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզ՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզ՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան:

«Նախորդ օրը կայացված երկրորդ որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում նույնպես կանցկացվեն ընտրություններ, բայց քանի որ ընտրողների թիվն այս երկու համայնքներում 4000-ից քիչ է, այդ երկու համայնքներում կիրականացվի մեծամասնական ընտրակարգով ընտրություն, երկուսն էլ՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված: Բայց խոշորացվող համայնքներում նույնպես ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին»,-ասաց նա:

Նախարարը հիշեցրեց, որ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կկայանան Գյումրիում, Գորիսում, Տաթևում, Տեղում, Մեղրիում, Դիլիջանում, մեծամասնական ընտրակարգով՝ Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովա համայնքներում: Նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Իջևան, Ստեփանավան և Կապան համայնքներում, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ Արզնի և Լերմոնտովա համայնքներում:

Փաշինյանը պարզաբանեց՝ օրինակ, Իջևան, Ստեփանավան, Կապան համայնքներն արդեն խոշորացված են, և ընտրություններով ոչ թե խոշորացման որոշումն է կայացվելու կամ չկայացվելու, այլ միասնական ընտրությունների հերթական փուլն է: Նա հիշեցրեց, որ համամասնական ընտրակարգով ընտրություններ լինելու են բոլոր այն համայնքներում, որտեղ ընտրողների թիվը գերազանցում է 4000-ը:

«Առանձնահատկությունն այն է, որ սրանով, ըստ էության, խոշորացման այս փուլն ամփոփվում է: Խոշորացումից հետո ընտրությունները տեղի են ունենում նոր կարգով: Հիշեցնեմ, որ խոշորացված համայնքների մեծամասնությունում տեղի են ունենալու համամասնական ընտրություններ, ինչը նշանակում է, որ ընտրողներն ընտրություն են կատարելու քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակների միջև, որտեղ առաջին համարը, ենթադրվում է, որ քաղաքապետի թեկնածուն է: Բայց ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է քաղաքապետն ընտրվել և՛ ընտրողների քվեարկության արդյունքում, և՛ կարող է նաև ավագանիում տեղի ունենալ»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց՝ նախկինում համայնքների ղեկավարների ընտրությունները տեղի էին ունենում հետևյալ սկզբունքով. առաջադրվում էին թեկնածուներ, որոնցից մեկը հաղթում էր ու ստանձնում համայնքի կառավարումը, մյուս թեկնածուները համայնքի կառավարման գործընթացից դուրս էին մնում:

«Իսկ հիմա հաղթողները կհաղթեն, իսկ նրանք, որոնք ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ ձայներ չեն հավաքի, ըստ էության, տեղական խորհրդարանի տրամաբանությամբ աշխատող ավագանու անդամ կլինեն: Այդ օրինակը մենք ունենք Երևանում, Վանաձորում, Գյումրիում, հիմա ընդլայնվել է»,-ասաց նա ու ընդգծեց, որ դա 2018-ին իրենց քաղաքական ուժի ստանձնած պարտավորություններից է:

Վարչապետի խոսքով՝ ընտրողների ազդեցությունը գործընթացների վրա շատ էական է դառնում: ՏԻՄ համակարգում առկա մի շարք պրոբլեմներ վերանում են, երբ համայնքներում տեղի են ունենում գիտակցված ընտրություններ:

«Եվ մեր քաղաքական իշխանության պարտավորությունն է լիարժեք ապահովել ընտրողների ազատ կամարտահայտումը, որ ընտրությունների որևէ արդյունքի պարագայում ընտրողը գիտակցի և արձանագրի, որ դա իր կայացրած որոշումն է՝ սրանից բխող բոլոր դրական հետևանքներով»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է