Լրահոս 24/7
08.10.2021

Արմեն Սարգսյանը այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան

Արմեն Սարգսյանը այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան

Պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան, հանդիպել Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է պետական այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները, անդրադարձել հայ-իտալական բարեկամական հարաբերություններին, խոսել 44-օրյա պատերազմի ու մեր երկրի զարգացման հեռանակարների, ինչպես նաև Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին։

«Վստահ եմ, մեր ժողովուրդն ունի և՛ կամք, և՛ ուժ, և՛ հնարավորություններ ապրելու, արարելու, հաղթահարելու այսօրվա դժվարությունները։

Հայ ժողովուրդն ունի բնական հարստություն՝ հայ ժողովուրդը։ Հայաստանի համար այն կոչվում է Սփյուռք, Սփյուռքի համար՝ Հայաստան։

Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ այս բաժանումը չունենանք, մենք մեզ չբաժանենք։ Վաղուց ժամանակն է, որ գիտակցենք, որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք։Մենք պետք է Հայաստանում, ձեր օգնությամբ, մտածենք այն մասին, թե ինչպես օգտագործենք մեր առավելությունը։ Հայաստանում պետք է լրջորեն քննարկենք, թե ինչպես փոխենք մեզ՝ Սահմանադրությունից մինչև վերաբերմունք, որ օգտագործենք մեր բնական ռեսուրսը՝ մարդկանց, և որ Հայաստանը բոլորի հայրենիքը դառնա։

Հայաստանը բոլորիս հայրենիքն է և բոլորս ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում՝ և՛ լավի, և՛ վատի համար։ Վստահ եմ, որ ի վերջո 21-րդ դարը կարող է մեր դարը լինել։

Ամենամեծ արժեքը լինելու է մարդը, մենք պետք է պատրաստ լինենք դրան և լրջորեն աշխատենք, հատկապես մաթեմատիկայի, ֆիզիկայի, ծրագրավորման, արհեստական բանականության ոլորտներում:

Ովքեր արագ կլինեն, կհաղթեն՝ և տնտեսական մրցակցությունում, և՛ մշակութային, և՛ ռազմական։ Տնտեսական հաջողությունը ևս կապված է լինելու գիտելիքի հետ։ Եվ մեր ժողովուրդը կարող է դա անել՝ Հայաստանում և Սփյուռքում ունենալով քաղաքականություն, որն ուղղված է դեպի ապագա»,-հանդիպման ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է