Լրահոս 24/7

Դեսպան Խարազյանն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահին

Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը հոկտեմբերի 7-ին «Օղուզխան» նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ շնորհավորելով Ռուբեն Խարազյանին Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ փոխգործակցության առավել ամրապնդմանը։

Դեսպան Խարազյանը Թուրքմենստանի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնները և հավաստիացրել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայ-թուրքմենական համագործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Ռուբեն Խարազյանը պատասխանել է Թուրքմենստանի պետական հեռուստատեսության և լրատվական գործակալության թղթակիցների հարցերին և ՀՀ դեսպանության անունից ծաղիկներ խոնարհել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի դամբարանում և Անկախության հուշահամալիրում։

Թիվ 1

Recent Posts

ԱԺ նախագահը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Կային հարցադրումներ, որոնք արվել են, և որոնք շարունակվելու են արվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ…

54 seconds ago

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հունաստանի պաշտպանության նախարարին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ X-ի իր էջում շնորհավորանք է հղել…

12 minutes ago

Շատ շուտով կստորագրվի օգտակար հանածոների գործարքը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հանքանյութերի գործարքը գրեթե ավարտված է և…

31 minutes ago

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական բազաներին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել սիրիական Թադմոր և T4 բազաների ուղղությամբ տեղակայված ռազմական օբյեկտներին։…

56 minutes ago

ՀԱՊԿ-ը պետք է իրեն վերանայի. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին։ «ՀԱՊԿ-ը պետք է իրեն վերանայի…

1 hour ago

Առաջին և ամենահայտնի կապիտուլյացիան Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր հայ ժողովրդի առջև. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին: Նրա խոսքով՝ գործընթացը փակուղում չէ. «Հավանաբար,…

1 hour ago