Օսլոյում կայացել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզափակիչ գոտեմարտերը:
72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կուտուզովի նկատմամբ առավելության է հասել 3։1 հաշվով՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն։
Վաղը բրոնզի համար գոտեմարտելու է Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Դավիթ Օվասափյանն (130 կգ) էլ սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու: