Լրահոս 24/7
09.10.2021

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ և ԲՀ արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ և ԲՀ արտաքին գործերի նախարարությունների միջև

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման նպատակով Մինսկում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին հոկտեմբերի 8-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։

Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև փոխգործակցության առնչությամբ հիմնական հարցերը, ընդգծվել է միջպետական համագործակցության ներուժի իրացման անհրաժեշտությունը։Խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանը և Ալեքսանդր Գուրյանովն առարկայնորեն դիտարկել են հայ-բելառուսական համագործակցության զարգացման ընթացքը և հեռանկարներն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում։

Կարևորվել է համապատասխան միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների դերը՝ որպես առևտրատնտեսական, գիտական և ռազմատեխնիկական ոլորտներում, ինչպես նաև օրենսդիր մարմինների միջև երկկողմ փոխգործակցության առաջմղման կարևոր մեխանիզմների։ Միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի քննարկման ժամանակ արձանագրվել է համագործակցության հետագա զարգացման արդիականությունը՝ հաշվի առնելով 2001թ․ մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի հիմնական դրույթները։

Խորհրդատվությունների արդյունքներով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շրջանակում ստորագրվել են Քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին միջկառավարական համաձայնագրում լրացում կատարելու մասին Արձանագրությունը, ինչպես նաև հետընդունման (ռեադմիսիայի) մասին միջկառավարական համաձայնագիրը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է