Մշակույթ
10.10.2021

Աշնանային դեպրեսիա… և 5 քայլ դրանից խուսափելու համար

Աշնանային դեպրեսիա... և 5 քայլ դրանից խուսափելու համար

Տրամադրության անկում, հոգնածություն, որը չի լքում, ինչ-որ քաղցր բան ուտելու ցանկությունը, որի հետևանքն էլ ավելորդ կիլոգրամններն են…սեզոնային դեպրեսիան ու դրա ախտանշանները ծանոթ են շատերիս. ի դեպ, կանանց մոտ այն առավել հաճախ է արտահայտվում, քան՝ տղամարդկանց։ Սեզոնային դեպրեսիան իր առավել սուր դսևորումներով նկատվում է մարդկանց 10—12%-ի մոտ։ Հուրախություն մեզ, հոգեբանները գտել են մի քանի միջոց, թե ինչպես կարելի է խուսափել անցանկալի հոգեվիճակից։

1. Դուրս արի տնից

Գիտականորեն ապացուցված է. որոշ մարդկանց մոտ աչքի ցանցաթաղանթի զգայունությունը լույսի հանդեպ այնքան ցածր է, որ դա երբեմն դառնում է սեզոնային դեպրեսիայի պատճառ։ Տարվա այն եղանակներին, երբ արևն ավելի քիչ է լուսավորում վերոնշյալ մարդիկ անմիջապես ընկնում են դեպրեսիայի գիրկը։ Աշնանային դեպրեսիան առաջին հերթին անբավարար լուսավորության արդյունք է։ Արևի շողերի անբավարարության պատճառով մեր օրգանիզմում խաթարվում է մելատոնինի արտադրության գործընթացը. հորմոն, որը պատասխանատու է մեր «բիոլոգիական ժամերի» համար։ Մեր ուղեղը սկսում է դժվարությամբ արթաննալ առավոտյան, հոգնածություն զգալ ամբողջ օրվա ընթացքում, իսկ գիշերը՝ բարդությամբ քուն մտնել։ Այս ախտնիշներից խուսափելու համար հարկավոր է օրվա ընթացքում գոնե կես ժամ անցկացնել դրսում՝ մաքուր օդին։ Ցանկալի է զբոսնել կեսօրին, երբ արևի ճառագայթներն ավելի շատ են հասնում մեր մոլորակ։

2. Վազիր, Ֆորեսթ, վազիր

Եվս մեկ պատճառ՝ տնից դուրս գալու. վազեք ամեն առավոտ։ Ցանկացած ֆիզիկական ակտիվություն ոչ միայն կատարելագործում է մեր մարմինը, այլև դրական լիցքեր է հաղորդում՝ ողջ օրվա համար։ Ֆիզիկական ակտիվության ընթացքում մեր մկանները արտադրում են էնդորֆին՝ «երջանկության հորմոն»։ Վերոնշյալ հորմոնը նաև կարգավորում է մեր «բիոլոգիական ժամերը»։ Ընդամեկը երեսուն րոպե հատկացրեք առավոտյան վազքին, կարդիո մարզումներին, կամ տրենաժորին և խուսափեք աշնանային դեպրեսիայից։

3. Շաքարը փոխարինեք վիտամիններով

Շաքարն օգնում է պայքարել հոգնածության, տագնապի ու տրամադրության անկման հետ. դա է պատճառը, որ տարվա «անհարմար» եղանակին մեզնից շատերը սկսում են չարաշահել քաղցրավենիքը։ Վերոնշյալ էֆեկտը շատ շուտ է անցնում. շուտով արյան մեջ շաքարի մակարդակն իջնում է ու մենք ավելի մեծ հոգնածություն ենք զգում։ Այս ամենից խուսափելու և ստաբիլ, լավ տրամադրություն ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել «քաղցր դիետաներից» և դրանք փոխարինել մագնեզիումով ու B և C վիտամիններով։ Որպեսզի աշխատանքային օրվա ընթացքում չուտեք ձեռքի տակ ընկած թխվածքաբլիթները կամ կոնֆետները, կարևոր է, որ բաց չթողնեք նախաճաշը։

4. Սև շոկոլադ և ընդեղեն

Մագնեզիումի ցանկալի չափաբաժինը ապահովելու համար կարելի է օգտագործել դեղորայք, սակայն գոյություն ունի այս «հակադեպրեսանտի» ավելի բնական ու հաճելի աղբյուր՝ սև շոկոլադ։ Կարևոր է չափը չանցնել՝ մեկ-երկու կտորը բավական է. այն չի վնասի ձեր կառուցվածքին, փոխարենը դրական տրամադրություն կապահովի։ Մագնեզիումի պաշարն ամբողջացնելու համար կարող եք պարբերաբար օգտագործել ձավարեղեն, ծովամթերք և ընդեղեն։ Ընդեղենը կարող եք ընտրել՝ ըստ ճաշակի. օրվա ընթացքում 10 հատ որևէ ընդեղեն ուտելը հիանալի միջոց է ուժերը պահպանելու ու լիցքավորվելու համար։

5. Արի հանդիպենք

Աշնանային դեպրեսիայի յուրատեսակ դրսևորում է, երբ մենք ուզում ենք փակվել տանը՝ մենակության մաջ, փաթաթվել տաք վերմակով ու տխրել, տխրել։ Արի ու տես, որ սիրելի բազմոցը լավագույնը լուծումը չէ։ Հոգեբանները պնդում են. կենդանի շփումը զգալիորեն նվազեցնում է սեզոնային դեպրեսիայի ախտանշանները, իսկ երկարատև մենակությունը միայն սրում է դեպրեսիվ զգացողությունները։ Մի խզեք ձեր ամառային կապերը, շարունակեք շփվել ընկերների հետ և մի մոռացեք, որ աշունը ոչ միայն անձրևների մասին է, այլև՝ թատերական նոր եթերաշրջանի, նոր համերգների ու վառ շոուների։ Շփվեք աշխարհի հետ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է