Լրահոս 24/7
10.10.2021

Պտղունք համայնքի դպրոցի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Պապիկյան

Պտղունք համայնքի դպրոցի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Պապիկյան

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում  տեղեկացրել է, որ  Պտղունք համայնքի դպրոցի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է.:

«Արմավիրի մարզի Պտղունք համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը կառուցումից ի վեր երբեք չի վերանորոգվել։ Շենքն ուներ 4-րդ կարգի վթարայնության աստիճան: Ավելին՝ դպրոցահասակ երեխաների միայն 40 տոկոսին էր հաջողվում հաճախել համայնքի դպրոց, մինչդեռ մյուսներն ուսում ստանալու նպատակով ստիպված էին գնալ այլ համայնքներ։

2018թ. դեկտեմբերին Պտղունքի միակ դպրոցն ընդգրկվեց »Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում։ Հաշվի առնելով շենքի անմխիթար վիճակը՝ այն քանդվել է, փոխարենը՝ կառուցվում է նոր սեյսմակայուն շենք։

Դպրոցի շահառու ավելի քան 240 աշակերտները և ուսուցչական կազմը շուտով կհաճախեն ժամանակակից և սեյսմակայուն դպրոց: Դպրոցը հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարավետ մարզադահլիճ։

Աշխատանքների համար ներդրվել է 886 միլիոն ՀՀ դրամ՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

Դեռևս 2018թ. հունիսին Պտղունք համայնք կատարած այցի ժամանակ ծանոթացել էի դպրոցի շենքի վթարային պայմաններին և խոստացել հետամուտ լինել դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը։ Մարտի 22-ին այցելել էի դպրոցի շինհրապարակ, երբ դեռ իրականացվում էին հողային աշխատանքներ»,- գրել է Սուրեն Պապիկյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է