Լրահոս 24/7
11.10.2021

Մեր ինժեներները կարող են արտադրել եւ մրցունակ լինել․ Խաչատուր Սուքիասյան

Մեր ինժեներները կարող են արտադրել եւ մրցունակ լինել․ Խաչատուր Սուքիասյան

Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի հիմնական զեկուցողը էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն էր։ Նա ներկայացրեց, թե Հայաստանի գործարարները ինչ խնդիրներ էին ունենում ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության առումով ու ինչ քայլեր են ձեռնարկվել սա ուղղելու համար։ Փոխնախարարը խոսեց նաև ԵԱՏՄ-ի կողմից ընդունված  որոշման մասին, ըստ որի՝ ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան հավասար իրավունքներ։

Հարց ու պատասխանի ժամանակ քննարկում ծավալվեց փոխնախարարի և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը միջև։ «90-ականներից ՀՀ-ում սննդի արդյունաբերությունն է բավական զարգացած եղել: Փաստորեն, չենք պայքարել, որ կարողանանք սննդի մասով իրավունք ունենալ մասնակցելու, եթե իրենց բանակը կամ մնացածը «փակ, գաղտնիի» տակ չի մտնում: Եթե կան պատվերներ, մեր ինժեներները կարող են արտադրել եւ մրցունակ լինել: Ուղղակի մենք էլ պետք է այնպիսի գործիք մտածենք, որ այն արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք կարող են, բայց տեղյակ չեն, որ կարող են վաճառել ԵԱՏՄ երկրներին, տեղյակ լինեն»,- շեշտեց Սուքիասյանը։ Նա նաև հետաքրքրվեց, թե արդյոք տնտեսվարողների համար կա թվային  տեղեկատվություն մասնակցության համար, բացի այդ  արդյոք էկոնոմիկայի նախարարությունը կարող է կոնստուլտացիաներ անցկացնել տնտեսվարողների հետ, որպեսզի նրանք սխալ չգրանցվեն:

Հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է, որ թվայնացված է մասնակցության համար նախատեսված տեղեկատվությունը և գտնվում է Էկոնոմիկայի նախարարության կայքէջում։

Սուքիասյանը անդրադարձավ նաև Հայաստանում IT ոլորտին։ Նա նշեց, որ  երկրում ծրագրավորման ոլորտի 4 տարբեր հարթակներ կան։ Առաջինը՝ հայաստանյան մասնաճյուղերն են, երկրորդը՝  ուղղակի գրանցված IT ձեռնարկություններն են, որոնց հաշվապահական հաշվառումը կատարվում  ՀՀ-ում, երրորդը ուղղությունը freelance-ն է, իսկ վերջին IT մասնագետներն են, որոնք աշխատում են այս կամ այն կազմակերպությունում։

Ներկայացնելով սա՝  Սուքիասյանը ճշտեց, թե ինչպես պետք է աշխատի մեր IT  ոլորտը միության ընդհանուր թվային համակարգում։ Սրան ի պատասխան փոխնախարարը շեշտեց, որ ԵԱՏՄ թվային օրակարգում ընդհանուր համակարգը որոշակի սհամանափակումներ կունենա 3-րդ երկրների համար, սակայն սա հնարավորություն կտա միության 5 երկրների թվային ոլորտի արագ զարգացմանը։

Սուքիասյանը հավելեց, որ կարևոր  է, որ հայկական IT կազմակերպությունները տեղյակ լինեն, թե հիմնական հարթակը ինչ սկզբունքով է ստեղծվելու, որ ապագայում խնդիր չառաջանա դրանց աշխատանքների պիտանելիության հետ կապված։

«Ծրագրերը, որոնք հիմա  կտոր-կտոր վաճառվում են, ապագայում դրանք կարող են պիտանի չլինել և չաշխատել եվրասիականի հարթակի համար։ Դրա համար ցանկալի կլինի դա առաջ գցել՝ հասկանալու համար ինչպիսին է լինելու այն և ովքեր են ստեղծողները լինելու, որպեսզի մեր կազմակերպությունները գնան և աշխատեն մեծ համակարգում»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։

Պատգամավորը նաև շեշտել է, որ մենք մեր տնտեսվարողների հետ չենք աշխատել, նրանց վիաճակագրություն չենք տվել և չենք ուղորդել. «Մենք մասնակցելու խնդիր ունենք, ռիսկի խնդիր ունենք, թղթաբանության խնդիր ունենք»։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է