Տարածաշրջան

Բելգրադում Չավուշօղլուն հանդիպել է Բայրամովի ու Լավրովի հետ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է «Չմիավորման շարժման» 60-ամյակի գագաթնաժողովը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Բելգրադում է գտնվում Թուրքիայի արտաքին գործերին նախարար Մևլութ Չավուշօղլուն,- տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտգործնախարարը գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրները ներկայացնող իր գործընկերների հետ:

Չավուշօղլուն Twitter-ում արած գրառման մեջ հայտնել է, որ Բելգրադում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև նոյեմբերի 12-ին Ստամբուլում անցկացվելիք «Թյուրքական խորհրդի» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը Twitter-ում տեղեկացրել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մասին: Չավուշօղլուն նշել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են օրեր առաջ Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերը:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

5 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

5 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

5 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

6 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

6 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

7 hours ago