Լրահոս 24/7

Պատերազմի ժամանակ ադրբեջանցիները ներխուժել են Կապանի Ծավ գյուղին հարող սահմանային հատված. ՄԻՊ

Մեր շարունակվող փաստահավաք աշխատանքները վեր են հանել, որ դեռ պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի վերջերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածում՝ իրական վտանգ ստեղծելով հատկապես Կապանի Ներքին Հանդ և Ծավ գյուղերի բնակիչների համար:

Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Սույն հաղորդմամբ հրապարակում եմ նաև Գուգլ քարտեզի վրա պատկերված ադրբեջնական զինված ուժերի ներխուժումները դեղինով՝ առնվազն 5 կոնկրետ տեղակայումների նկարագրությամբ: Ըստ Գուգլ քարտեզի չափագրման՝ ներխուժումները գտնվում են Ծավ գյուղին հարող ՀՀ ինքնիշխան տարածքի խորքում՝ դրանով նախատեսված սահմանից ուղիղ գծով 150մ, 190մ, 960մ, 1140մ և 1210մ hեռավորության վրա։

Նրանք, մասնավորապես, այն տարածքներում են, որտեղ խոտհարքներ են և արոտավայրեր: Ներխուժման հետևանքով քաղաքացիական բնակիչները զրկվել են այդ հողատարածքներն օգտագործելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Ադրբեջանական զինված ուժերն այս կերպ բացահայտ ոտնահարում են Կապան համայնքի հատապես Ծավ և Ներքին Հանդ գյուղերի բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և այլ կենսական իրավունքներ: Նրանց ներկայությունը իրական սպառնալիք է մարդկանց խաղաղ կյանքի համար:

Այսինքն՝ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածում ևս բացահայտ զուրկ է իրավական որևէ տիտղոսից:

ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կլինեն շարունակաբար ոտնահարված, քանի դեռ նրանք անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, մարդկանց հողերում:

Այս ամենին զուգահեռ շարունկվում է ադրբեջանական հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական քաղաքականությունը:

Ուստի, այս հարցը նույնպես պետք է դառնա միջազգային ատյաններում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, այլ ատյաններում ներկայացման ենթակա հարց: Պետք է լինի պարտադիր բաղադրիչ՝ ՀՀ սահմանային բնակիչների խախտված իրավունքների վերականգնման նպատակով:

ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների վերականգնումը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների անհապաղ հեռացում: Դա պետք է լինի ինչպես ՀՀ Սյունիքի, այնպես էլ Գեղարքունիքի գյուղերի մոտից, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներից»,- նշված է հայտարարությունում:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

5 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

6 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

6 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

6 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

6 hours ago