Երկօրյա աշխատանքային այցով այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստան է ժամանելու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Այս մասին հայտնում են Հնդկաստանի ԱԳՆ-ից։
Հայաստանի Հանրապետության 30 տարիների ընթացքում սա Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան։
Այցի շրջանակներում Ջայշանկարը հանդիպումներ կունենա ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Նշենք, որ Միրզոյանի հետ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 13-ին։














