ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 12-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
«Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները յոթերորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը: Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին։
Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ ևս չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:














