Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը՝ իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին

ԼՀԿ ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ բոլորիդ զանգերի, նամակների և ուղղակի անհանգստության համար։ Ինձ հետ ամեն բան կարգին է։ Կարճ խոսեմ այսօր առավոտյան ԼՀԿ գրասենյակի բակում տեղի ունեցած միջադեպի մասին. մեքենաս կայանելիս քաղաքացին մոտեցավ: Տեսնելով, որ ասելիք ունի, մեքենայի ապակին իջեցրի և, ըստ էության, արձանագրեցի, որ քաղաքացին, գլուխը մեքեանայի պատուհանից ներս մտցնելով, փողոցը խառնել էր ֆեյսբուքի հետ՝ կարծելով, թե ֆեյսբուքում քաղաքական գործիչների հասցեին տրվող վիրավորանքները կարող է կանգնել ու հնչեցնել փողոցում ինձ հանդիպելիս։

Բնականաբար, նրա խոսքերն անպատասխան չմնացին։ Մի պահ նա սպառնում էր հարվածել ինձ, սակայն դա նրան ևս չհաջողվեց, քանի որ մեքենան կայանեցի և արագ ձեռքերից բռնեցի, հանդարտեցրի և բացատրական աշխատանք տարա իր հետ, արդյունքում նա գնաց իր ճանապարհով։Հուսով եմ, որ ատելության այս մթնոլորտը մի օր այլևս տեղ չի ունենա մեր հասարակությունում, և մենք կապրենք իրապես համերաշխ, խաղաղ ու փոխադարձ հարգանքի միջավայրում։Ամեն դեպքում, եթե մարդիկ ակնկալում են, որ մենք պետք է շրջենք զրահապատ մեքենայով և թիկնազորով, որպեսզի պաշտպանվենք տարատեսակ սադրանքներից և հարձակումներից, ապա ասեմ, որ դա մեր մասին չէ։

Նման վարքագծի և մեր հասցեին հնչեցված վիրավորանքների կրկնման դեպքում մենք նույն կերպ դրանք չենք հանդուրժելու և անպատասխան չենք թողնելու։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր խոսքի արժեքն ու չփորձի ոտնահարել դիմացինի արժանապատվությունը։ Ամեն խոսքի համար պատասխան տալ է պետք։ Ի դեպ, եղելության մի հատվածը՝ այն պահից, երբ ես իջնում եմ մեքենայից, «պատահաբար» գրասենյակի բակում նկարահանվել է անտիֆեյքի լրագրողների կողմից։

Ահա և հայկական համացանցը ցնցած վերջին նյութի պատմությունը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago