Լրահոս 24/7

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմին

Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման շրջանակում նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմին և մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին։ 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանն ամփոփ զեկույցի տեսքով ներկայացրել է վերջին ամիսների աշխատանքների արդյունքներն ու ընթացիկ աշխատանքները։ Այս ձևաչափով հանդիպումներն օգնում են վերլուծել անցած շրջափուլում կատարված աշխատանքները, մատնանշել առաջիկա անելիքները և ոլորտում արդյունավետութան նոր նշաձողեր սահմանել։

ՊՈԱԿ-ի տնօրենը ներկայացրել է հիդրոօդերևութաբանական տարրերի և Շրջակա միջավայրի բաղադրիչների վերջին ամիսների մոնիթորինգի տվյալները։ Առանձնակի անդրադարձ է կատարվել մակերևութային ջրերի և անտառների մոնիթորինգային տվյալներին։

Անտառային մոնիթորինգի տվյալները գոհացնող չեն․ այստեղ պետական վերահսկողական ինստիտուտների փոխգործակցության մեծ բաց կա։ Նախարարը խիստ կարիք է տեսնում պետական ինստիտուտների կենսունակությունը բարձրացնելու։ Կատարված աշխատանքների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործելաոճը վերանայելու ու փոփոխությունների ենթարկելու կարիք կա։ 

Քննարկվել են նաև մի շարք աշխատանքային ընթացիկ հարցեր, տրվել են հանձնարարականներ։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

16 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

55 minutes ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

20 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago