Լրահոս 24/7
13.10.2021

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովին

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովին

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Արցախի հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովին:

Գիտաժողովը կազմակերպել են Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնը (AP -HP), Լիոնի համալսարանական հիվանդանոցը և Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնը:Իր ելույթում առողջապահության նախարարն անդրադարձել է առողջապահական ոլորտում հայ-ֆրանսիական համերաշխությանը. «Անցած երկու տարիները մարտահրավերներով լի էին մեզ համար, սակայն պատերազմի և համավարակի հետևանքները հաղթահարելու հարցում մշտապես զգացել ենք Ֆրանսիայի Հանրապետության և հայ համայնքի աջակցությունը:

Դրա վառ օրինակը պատերազմի, համավարակի օրերին Հայաստան ուղարկված հումանիտար, մասնագիտական և փորձագիտական օգնությունն էր»: Նախարարը նշել է, որ խաղաղ պայմաններում հայ-ֆրանսիական գործակցությունը պետք է ուղղված լինի զարգացման ծրագրերի իրագործմանը և փորձի փոխանակմանը:Գիտաժողովին ելույթով հանդես է եկել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ցավոք, այսօր քննարկում ենք ոչ թե բժշկագիտության ինովացիոն փոփոխություններ, այլ ինչպես կարողանանք օգնել արցախյան պատերազմից տուժած զինվորներին»,-ասել է Արմեն Մուրադյանը:Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում կարևորել է վերականգնողական բժշկության զարգացումը և կրթահետազոտական ծրագրերը. «Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի մեր համագործակցության շրջանակներում հնարավոր կլինի կատարելագործել բժիշկների շարունակական վերապատրաստման գործընթացը, որի արդյունքում լիարժեք և ժամանակի հետ համընթաց կլինեն բժիշկ-մասնագետների կարողությունները»:

Հայաստանում ֆրանսիայի դեսպան Ան Լույոն իր խոսքում նշել է, որ այս գիտաժողովի ընթացքում նախանշվել են հայ-ֆրանսիական երկարաժամկետ համագործակցության հեռանկարները բժշկական ոլորտում։ «Մենք անպայման հաշվի կառնենք նաև վերապատրաստման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը»,- ասել է դեսպանը:Միջոցառման ավարտին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է