Լրահոս 24/7
14.10.2021

«Renommée»-ն դառնալու է աշխարհի նմանատիպ ռեստորաններից լավագույնը. Դավիթ Երեմյան

«Renommée»-ն դառնալու է աշխարհի նմանատիպ ռեստորաններից լավագույնը. Դավիթ Երեմյան

Հայաստանը կարող է իր ուրույն տեղն ունենալ համաշխարհային գաստրոքարտեզում և աշխարհի լավագույն ռեստորանների ցանկում։  Այս համարձակ նպատակին ուղղված առաջին քայլն արդեն անում է ռեստորանային ոլորտի առաջատար «Երեմյան Փրոջեքթս»-ը։ Հոկտեմբերի  17-ին Երևանում՝  Բուզանդի 91 հասցեում, կբացվի հեղինակային խոհանոց ներկայացնող,  Հայաստանում նախադեպը չունեցող Renommée ռեստորանը։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը պատմում է Հայաստանում հեղինակային խոհանոցով առաջին և եզակի ռեստորանի, դրա կոնցեպտի և ստեղծման գաղափարի մասին։

Ինչո՞ւ  …«Renommée»-ն

«Renommée»-ի գաղափարն ունեինք դեռևս 2019 թվականից։ Հիշում եք, այդ տարի մեր երկրում զբոսաշրջային եռուզեռ էր, շատերը գալիս էին այստեղ հենց նոր համեր փորձելու, համտեսելու այն ուտեստները, որոնց մասին լսել ու կարդացել էին։ Գաստրոտուրիզմն, իրոք դարձել էր Հայաստանի այցեքարտերից մեկը։ Ժամանակն էր մտածել նոր կոնցեպտի մասին. կոնցեպտ, որին կարող ենք հանդիպել միայն խոհարարական հարուստ փորձով, առաջատար ռեստորանային ոլորտով երկրներում, որտեղ գաստրոմշակույթի զարգացումն այն գագաթնակետին է հասել, որ խոհարարարների ստեղծարար գործունեությունն ազատ արտահայտում է ստանում, նրանք կարողանում են իրենց դրսևորել հեղինակային ուտեստներ արարելով և ներկայացնելով:

Եվ այո´,  ինչո՞ւ Հայաստանում էլ չունենանք

Իսկ եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Ունենք խոհարարական հարուստ պատմություն, երկար տարիների փորձ, տաղանդ ու գիտելիքներ, միջազգային ասպարեզում իրենց լավագույնս դրսևորած, հմուտ, պրոֆեսիոնալ ու ստեղծագործ խոհարարական թիմ… Եվ մի բան էլ, արդեն պահն էր հասունացել զուտ կոնցեպտուալ ռեստորան ունենալու շրջանակից դուրս գալու, և անհրաժեշտություն՝ ներկայացնելու մեր խոհարարների անհատական մտքի թռիչքը: Ինչո՞ւ Հայաստանում չլինենք առաջինը։

Համարձակ, ոգևորող  ու  մարտահրավերային այս գաղափարով վարակվեց մեր ամբողջ թիմը: Եվ չնայած նախորդ տարվա բոլոր դժվարություններին, մենք կրկին ուժ գտանք աշխատելու այս նախագծի զարգացման ուղղությամբ: Հիմա մեծ հպարտությամբ ու պատվով ասում եմ՝ «Երեմյան Փրոջեքթսի» թիմն իրեն արդարացրեց և դեռ ավելին: Նոր գաղափարը, մոտեցումները, մատուցումը, ամեն բան պարզապես գերազանցեց մեր սպասումներն ու ակնկալիքները. մենք այս անգամ գերազանցեցինք ինքներս մեզ:

Ես այսպիսի կոնցեպտով ռեստորանների հանդիպել եմ տարբեր երկրներում։ Եվ այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ մեր խոհարարական թիմը՝ հանձինս մեր շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանի, իր տաղանդով ու վառ երևակայությամբ ոչնչով չի զիջում, եթե իհարկե, չի գերազանցում այդ ռեստորանների խոհարարներին: Կարենը տարիներ շարունակ տարբեր երկրներում Միշլենյան աստղ ունեցող ռեստորաններում է աշխատել, միջազգային տարբեր խոհարարական մրցույթների հաղթող է, իր հեղինակային ուտեստներն այսօր զարդարում են այդ ռեստորանների ճաշացանկերը։ Այսօր էլ իր խոհարարական արվեստի գլուխգործոցներն են «Renommée»-ում։ Ինքս համերի սիրահար ու մեծ քննադատ եմ, բայց մեր թիմը, իսկապես, կարողացավ զարմացնել ինձ: Սա ինձ համար հավելյալ մոտիվացիա էր նախագիծն անպայմանորեն կյանքի կոչելու համար:

«Renommée» միմիայն համերի ներդաշնակության ու բազմազանության մասին է

Մեծամի՞տ է հնչում, գուցե շատ հավակնո՞տ նպատակ է… բայց Renommée»-ն աշխարհի նմանատիպ ռեստորանների շարքում դառնալու է լավագույնը։ Ես համարձակվում եմ սա պնդել, որովհետև դրա համար մենք ունենք բոլոր նախադրյալներն ու ապահովել ենք պահանջված բոլոր չափանիշները՝ ռեստորանի վայրը, միջավայրը, մթնոլորտը, երաժշտությունը, սպասարկումը, և իհարկե,  անկրկնելի ու յուրահատուկ խոհանոցը:

Դուք գուցե չեք էլ պատկերացնում, թե համային ինչպիսի համադրություններ, ինչպիսի ուտեստներ ու աղանդեր կարելի է ստանալ՝ միախառնելով առաջին հայացքից անհամադրելի թվացող մթերքները:

Renommée»-ն վայր է, որտեղ միանում են բոլոր զգայարանները, «Ռենոմեն» վայր է, որը տրամադրում է կենտրոնանալու միայն համի վրա, վայր, որտեղ դուք վայելելու եք տաղանդը, որտեղ տեսնելու և զգալու եք, թե ինչ բարձունքների են հասել մեր խոհարարները, թե ինչեր են կարողանում ստեղծել ու արարել: Այստեղ, դժվար թե, կարողանաք գալ  ճոխ խնջույքներ ու մեծ շուքով տոներ կազմակերպելու, այստեղ գալու եք նուրբ համերի ու գերող  բույրերի հետքերով։

Եթե կարողանում ենք այս ամենը ստանալ, ապա ինչու չներկայացնենք մեր բնակիչներին, հյուրերին և աշխարհին ու չապացուցենք, որ Հայաստանը կարող է իր տեղն ունենալ գաստրոնոմիայի այդ յուրահատուկ քարտեզում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է