Լրահոս 24/7
14.10.2021

Քննարկվել են COVID-19-ի դեմ պայքարի և բժշկական ապահովագրության ոլորտում Հայաստանի և Չեխիայի ծրագրերը

Քննարկվել են COVID-19-ի դեմ պայքարի և բժշկական ապահովագրության ոլորտում Հայաստանի և Չեխիայի ծրագրերը

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ընդունել է Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակներում Չեխիայից Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին, որի կազմում էին Չեխիայի առևտրի և արյունաբերության փոխնախարար Մարտինա Տոբերովան, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին, բժշկական սարքավորումների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Կողմերը քննարկել են COVID-19 համավարակի դեմ պայքարի, բժշկական ապահովագրության, բժշկական զբոսաշրջության և հանրային առողջության զարգացման ոլորտներում երկու երկրի ծրագրերը:

Գևորգ Սիմոնյանը հետաքրքրվել է Չեխիայում կորոնավիրուսային հիվանդության բուժման և պատվաստումային գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով:

Հյուրերը նշել են, որ COVID-19-ն իր ազդեցությունն է ունեցել երկրի առողջապահական համակարգի կարողությունների վրա:

Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ Չեխիայի առևտրի և արյունաբերության փոխնախարար Մարտինա Տոբերովան հայտնել է, որ Չեխիայում հակահամաճարակային իրավիճակը բարելավվել է` շնորհիվ պատվաստումային գործընթացի ակտիվացման: Փոխնախարարը հավելել է, որ Չեխիայում պատվաստված է բնակչության 56%-ից ավելին և, չնայած Չեխիայում ևս կան հակապատվաստումային որոշակի տրամադրություններ, դրանց ազդեցությունն աննշան է, իսկ բնակչության մեծ մասը կարևորում է պատվաստումների դերը համավարակի հաղթահարման հարցում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել, այդ թվում` փորձի, գիտելիքների և մասնագետների փոխանակման հնարավորությունների շուրջ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է