Քաղաքականություն
14.10.2021

ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը միության գերակա առաջնահերթություններից է․ Վարչապետ

ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը միության գերակա առաջնահերթություններից է․ Վարչապետ

Եվրասիական տնտեսական միության տարածքում էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը անհրաժեշտ նախապայման է եվրասիական տարածությունում տնտեսական ինտեգրացիայի ներուժի լիարժեք իրացման համար, որից երկարաժամկետ հեռանկարում կշահեն ԵԱՏՄ-ի բոլոր երկրները: Այդ մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 14-ի նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երախտագիտություն հայտնելով Բելառուսին նիստը տեսակոնֆերանսի ձևաչափով կազմակերպելու համար և ողջունելով ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի և Կուբայի նախագահներին, որոնք նույնպես մասնակցում էին հեռավար հանդիպմանը:

«Ակնհայտ է, որ ԵԱՏՄ տարածքում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը ոչ միայն Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր է, այլև՝ անհրաժեշտ նախապայման տնտեսական ինտեգրացիայի ներուժի լիարժեք իրացման համար: Հավանաբար, դա էլ բարդացնում է այդ շուկայի գործունեության վերաբերյալ սկզբունքների համաձայնեցումը՝ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու հետաքրքրությունները», -ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ձևավորման մասին ապագա պայմանագրի լրամշակման, ինչպես և վիճելի հարցերի շուրջ աշխատելու պատրաստակամության առումով զգալի առաջընթաց է գրանցվել:

«Հույս ունենք, որ այդ հարցերը կհաջողվի լուծել խելամիտ ժամկետներում», – նշեց Հայաստանի վարչապետը:

Հայաստանի կառավարության ղեկավարը հույս ունի, որ նշված հարցերը կհաջողվի լուծել խելամիտ ժամկետներում, և համոզված է, որ առաջադրված խնդիրների կատարման դեպքում ընդհանուր էներգետիկ շուկայից երկարաժամկետ հեռանկարում կշահեն ԵԱՏՄ-ի բոլոր երկրները, և կշահի Եվրասիական տնտեսական միությունը:

«ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը միության գերակա առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ԵԱՏՄ ներքին շուկաների գործունեությունը առանց առգրավումների և սահմանափակումների, այդ թվում՝ առանց խոչընդոտների, որոնք սահմանափակում են ԵԱՏՄ անդամ պետությունների ձեռնարկատերերի մուտքի ազատությունը: Այս ոլորտում առկա պայմանավորվածությունների կատարումը կամրապնդի միության գործունեության հիմքերը, իսկ միության ներսում խոչընդոտների բացակայությունը կբարձրացնի ոչ միայն անդամ պետությունների վստահությունը միմյանց նկատմամբ, այլև կբարձրացնի մեր մրցունակությունը արտաքին շուկաներում: Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ակտիվացնել առևտրի խոչընդոտների ներդրման և վերացման ջանքերը, արդյունավետ մատակարարման շղթաների համապատասխանեցումը, միության տարանցիկ ներուժի ավելացումը՝ հաշվի առնելով միության երկրների գործարար համայնքների շահերը և քաղաքացիների իրավունքները: Վստահ եմ, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը կնպաստեն նաև խոչընդոտները նվազագույնի հասցնելուն կամ ամբողջությամբ վերացնելուն», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի խոսքով՝ այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ի համար արդիական է նաև միության ներքին շուկաների պաշտպանությունը երրորդ երկրների տնտեսական ճնշման հետևանքով ի հայտ եկած բացասական էֆեկտի դեպքում:

«Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության՝ այս հարցում ընդհանուր մոտեցում մշակելու ուղիներ գտնելու համար», – ասաց նա:

Փաշինյանը անդրադարձավ նաև համաշխարհային օրակարգի կարևորագույն և արդիական մարտահրավերներին, որոնց թվում առանձնանում է կլիմայական փոփոխությունների խնդիրը, որն, ըստ վարչապետի, ազդում է ոչ միայն տնտեսության, այլ սոցիալական գործընթացների վրա. «Այդ առնչությամբ անհրաժեշտ է փոխգործակցել կլիմայի փոփոխությունների հետևանքները մեղմելու նպատակով միջոցներ մշակելու և ձեռնարկելու, կանաչ տարածքների վերականգնումը խթանելու և ցածր արտանետումների մակարդակ ունեցող տնտեսությունների ադապտացման համար»:

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը՝ միտված էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացմանը:

«ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար նախադրյալների ստեղծումը ելնում է տնտեսական անվտանգության և բնակչության առողջության շահերից: Վստահ եմ, որ դա նաև կնպաստի նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը, տնտեսության գիտելիքահեն ճյուղերի ներգրավվածության մակարդակի բարձրացմանը», – շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին խնդրելով անդամ պետությունների հետ համատեղ ինտենսիվացնել աշխատանքը նշված ուղղությամբ՝ դրանում ակտիվորեն ներգրավելով գործարար համայնքներին և գիտական շրջանակներին:

Եզրափակելով իր խոսքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ աշխատանքի համար և վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը այն գաղափարներին, որոնք ընկած են եվրասիական ինտեգրման հիմքում:

Լրահոս
Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը
17:56
Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը
Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին
17:41
Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին
Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին
17:29
Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին
«Կասկադն» ավարտուն տեսք կստանա
17:11
«Կասկադն» ավարտուն տեսք կստանա
Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
17:00
Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան
16:53
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
16:33
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան
16:19
Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան
ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ
16:05
ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ
Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի
15:32
Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի
Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին
15:13
Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին
Լավրովը ժամանել է Թեհրան
14:58
Լավրովը ժամանել է Թեհրան
Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան
14:35
Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան
Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին
14:17
Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին
Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»
13:58
Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»