

ՍՀՆ ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել եռօրյա աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Աշխատաժողովը կազմակերպվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, նախարարության պաշտոնատար անձինք:
Կարևորելով օրենսդիր և գործադիր մարմինների արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդգծել է, որ համատեղ իրականացված օրենսդրական փոփոխությունները իրապես կնպաստեն գործատու-աշխատող իրավահարաբերությունների դինամիկ զարգացմանը. «Մեր գործընկերների կողմից արդեն իսկ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները ևս մեկ անգամ քննարկելով՝ ակնկալում ենք մինչև տարեվերջ ունենալ այնպիսի փաստաթուղթ, որը կպաշտպանի ոչ միայն գործատուի և աշխատողի իրավունքները, այլև նոր կարգավորումների միջոցով կբարելավվի աշխատանքային հարաբերություններն ամրագրող օրենսդրական դաշտը»:
Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մանրամասնել է նախագծում իրականացված բովանդակային և խմբագրական փոփոխությունները՝ աշխատանքային հարաբերություններում և իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ:
Նա ներկայացրել է աշխատողների, գործատուների, կանանց և երեխաների, կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների, արհմիությունների գործունեության, սոցիալական գործընկերության ամրապնդման հետ կապված նոր կարգավորումները:
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս ընդգծել է նմանօրինակ հանդիպումների արդյունավետությունը, որոնք ևս կբարելավեն աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման մեխանիզմները:
Քննարկվող նախագիծն ուղարկվել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ)՝ ստանալով շուրջ 25 առաջարկ, որոնք հիմնականում վերաբերել են սոցիալական գործընկերությանը: Մասնակիցներն ամբողջությամբ վերանայել են Աշխատանքային օրենսգրքի բոլոր դրույթները, տեղում ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները:
Հանդիպման ընթացքում նախարարության կողմից ներկայացվել է նաև Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում մշակված ևս մեկ փոփոխության նախագիծ, որը պայմանավորված է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված արտակարգ իրավիճակով և ուղղված է աշխատողների առողջ ու անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…