Բնապահպանություն

Անտառամերձ բնակավայրերի բնակիչներին կտրամադրվի թափուկ վառելափայտ

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների համատեղ հրամանով լրացվել է ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող համայնքների/բնակավայրերի ցանկը։ 

Թափուկ վառելափայտն անվճար տրամադրվում է սույն հրամանով սահմանված բոլոր բնակավայրերի բնակիչներին, եթե մոտակա անտառհատվածներում է առկա է բավարար քանակությամբ թափուկ վառելափայտ։ Ցանկում նշված 8 մարզի (Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի) անտառամերձ համայնքների/բնակավայրերի բնակիչներին թույլատրվում է սահմանված կարգով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան անտառտնտեսության մասնաճյուղերից և ազգային պարկերից մթերել և անվճար ձեռք բերել մինչև 8 խմ թափուկ վառելափայտ։ 

Թափուկ վառելափայտի մթերումն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։ Թափուկ վառելափայտի տրամադրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված թափուկի առկայությունից։ Թափուկի դուրսբերումն «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից իրականացվում է այն անձի կողմից, ում տրամադրվել է թափուկի օգտագործման տոմսը։ Հորդորում ենք զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես օրենսդրական դաշտում:

Մեր երկրում անտառը հանդիսանում է ազգային հարստություն, որի կառավարումը վերապահված է պետական կառավարման ինստիտուտներին։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago