

Հոկտեմբերի 14-ին Վահան Քերոբյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Մարտինա Տաուբերովային, ով հանդիսանում է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի չեխական կողմի համանախագահը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին և այլ պաշտոնատար անձինք։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները։
Վահան Քերոբյանը նշել է, որ հայ-չեխական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններ և մեծ ներուժ կա։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ հոկտեմբերի 15-ին կայանալիք հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ կբացի փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար։
Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության և ձեռք բերված պայմանավորվածությունների համար՝ Մարտինա Տաուբերովան նշել է, որ չեխական կողմը պատրաստ է քննարկելու և նախանշելու այն ուղղությունները, առաջնահերթությունները, որոնց իրականացմամբ կհաջողվի ավելի ընդլայնել առկա համագործակցությունը։
Նա խնդրել է նախարարին ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթությունները ու խնդիրները և առաջարկել իրենց օժանդակությունը այդ խնդիրների լուծման հարցում։
Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական հատվածը, նախատեսվող ծրագրերն ու բարեփոխումները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, ՓՄՁ ոլորտներում, տրանսպորտի, գիտական, թվայնացման, առողջապահության, շրջակա միջավայրի, ոլորտներում համագործակցության ընթացքի և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Նախարարն առաջարկել է դիտարկել դեղագործության, ոսկերչության, քիմիական արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկատիրության, ենթակառուցվածքների զարգացման բնագավառներում գործունեություն ծավալելու հնարավորությունները։
Չեխական կողմն իր հերթին նշել է տրանսպորտի, մետրոյի շինարարության, վերականգնվող էներգետիկայի, տեխնոլոգիաների զարգացման ոլորտում հաջողված ձեռքբերումները և պատրաստակամություն հայտնել կիսվելու փորձով։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առևտրատնտեսական կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ, նախանշել հետագա քայլերը՝ արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…