Լրահոս 24/7
15.10.2021

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ռազմագերիների հարցին

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ռազմագերիների հարցին

Ղարաբաղյան պատերազմի դադարեցմանն ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում է գերիների վերադարձին, ամբողջությամբ չի կատարվել:

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել բոլոր ռազմագերիներին, գերիներին և այլ պահվող անձանց:

«Սա զուտ հումանիտար հարց է, և մենք հույս ենք հայտնում, որ խնդիրը շուտափույթ կլուծվի: Այդ համատեքստում ցանկանում ենք վստահեցնել, որ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել ականապատ այն տարածքների քարտեզները Ադրբեջանին տրամադրելու գործընթացը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում ու իրենցից ներկայացնում են հումանիտար սպառնալիք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կան այլ գործոններ ևս, որոնք բացասաբար են ազդում առանց այն էլ տարածաշրջանում առկա լարված իրավիճակի վրա: Նիկոլ Փաշինյանը խորհրդի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի մայրաքաղաքում բացված ռազմական պուրակի վրա:

«Այնտեղ այսպիսի պրակտիկա կար, այցելուները «հիանում էին» գերի վերցված, սպանված հայ զինվորներին պատկերող մանեկեններով: Այնտեղ կազմակերպվում էր էքսկուրսիա աշակերտների համար, որոնք հպարտությամբ հրապարակում էին իրենց ինքնանկարները սոցիալական ցանցերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար կարևոր է սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հայաստանը պատրաստ է սկսել այդ գործընթացը և այդ հարցում ակնկալում է Ռուսաստանի և այլ միջազգային գործընկերների աջակցությունը:

«Դժվար է պատկերացնել սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները սահմաններին, որոնք վերջերս խախտել է Ադրբեջանը, որտեղ, գրեթե կանոնավոր կրակոցներ են: Մասնավորապես, ես նկատի ունեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային այն հատվածը, որն անցնում է Սոթք-Խոզնավար հատվածով: Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հատվածում կատարել զինված ստորաբաժանումների հայելային հետքաշում՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագիծը՝ իրավաբանորեն հիմնավորված և ամրագրված Խորհրդային Միության քարտեզներով:

Այդ սահմանային երկայնքով կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ կամ միջազգային դիտորդներ: Այդ սխեման ունի Ռուսաստանի աջակցությունը, և մենք սպասում ենք աշխատանքների վերսկսմանն այդ ուղղությամբ: Հարգելի գործընկերներ, իհարկե, գլխավոր հարցը մնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Դրա համար մենք կարևոր ենք համարում բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»,- ասաց ՀՀ վարչապետը:

 Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ համանախագահները վերջին ամիսներին բազմիցս ընդգծել են ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ կարևոր քայլ կլինի համանախագահների տարածաշրջան, Լեռնային Ղարաբաղ սպասվող այցը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է