Լրահոս 24/7
15.10.2021

Իրանից ժամանած մեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ

Իրանից ժամանած մեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ

Իրանից ժամանած «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցի և դրա 2 ուղևորների զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ ճամպրուկներից մեկում ու մեքենայի խցիկում:

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշվում է, որ Ագարակ պետական սահմանի անցման կետում իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում 2021 թվականի սեպտեմբեր ամսին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանարպետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների ուղեբեռները, ինչպես նաև ավտոմեքենան։

Ճամպրուկներից մեկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել են 338․5 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 10․6 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ, որոնք թաքցված են եղել տղամարդու անթև բաճկոնի գրպաններում: Իսկ վերոնշյալ տրանսպորտային միջոցի սրահում առկա փոքր խցիկի միջից հայտնաբերվել է 0․7 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ (ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով), որի շրջանակներում ԻԻՀ մեկ քաղաքացի կալանավորվել է:

ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է