Լրահոս 24/7
15.10.2021

Երևանում մեկնարկեց «ArmProd EXPO 2021» ցուցահանդեսը

Երևանում մեկնարկեց «ArmProd EXPO 2021» ցուցահանդեսը

Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներ գրավելու, երկրի տնտեսական ներուժը ցուցադրելու նպատակով հոկտեմբերի 15-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց «ArmProd EXPO 2021» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսին, որն անցկացվում է մինչև հոկտեմբերի 17-ը, մասնակցում է 80 կազմակերպություն:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նախորդ տարի համավարակի և պատերազմի պատճառով ցուցահանդեսը չի անցկացվել: «Այս տարի այս պայմաններում նման ցուցահանդես  իրականացնելը դիրքի պահում է: LOGOS EXPO Center-ն արժանապատվորեն կարողացավ մեր տնտեսական դիրքերը պահել շուկայում, ինչի համար շնորհակալ եմ մեր գործընկերներին»,- նշեց Մարիտիրոսյանը:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի խոսքով՝ իրենց երկրում վեց տարում արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի առևտրաշրջանառությունն աճել է երկու անգամ. այն տարեկան 300 մլն դոլար է, ինչը հրաշալի է: «Ինձ այստեղ հատկապես ուրախացնում է  այն փաստը, որ ցուցահանդեսին մասնակցում են տասից ավելի ռուսաստանյան ընկերություններ  տարբեր մարզերից:  Դա ինձ մեծ բավականություն է պատճառում: Կարծում եմ՝ այս «համեղ» ցուցահանդեսը ամենասպասվածներից է ամբողջ աշխարհում»,- ընդգծեց Դոնչենկոն:

Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են՝ գինիներ, շամպայն, կոնյակ, օղի, բնական հյութեր, գարեջուր, մսի և կաթնամթերքի, յուղի, ձեթի արտադրություն, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված մրգեր, բանջարեղեն, հրուշակեղեն, սուրճ, թեյ,  ծխախոտ, սննդարդյունաբերության սարքավորումներ, փաթեթավորման նյութեր, տպագրական արտադրանք և այլն:

«ArmProd EXPO 2021» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը: Նրանց աջակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

LOGOS EXPO Center-ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը հանդիսանում է բացարձակ առաջատարը ճյուղային, արդյունաբերական, ազգային և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Ընկերությունը ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, միությունների, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների աջակցությամբ ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են ազգային տնտեսության զարգացման դինամիկան:

Վերջին 17 տարվա ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպել է ավելի քան 200 մասնագիտական և ունիվերսալ միջազգային ցուցահանդեսներ, որոնք ներառում են տնտեսության տարբեր ոլորտները:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է