Լրահոս 24/7
15.10.2021

Մինչև տարեվերջ 27 կոոպերատիվի կտրամադրվի 360 մլն դրամ արժողությամբ 122 միավոր գյուղտեխնիկա

Մինչև տարեվերջ 27 կոոպերատիվի կտրամադրվի 360 մլն դրամ արժողությամբ 122 միավոր գյուղտեխնիկա

Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում հիմնված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են 15 տրակտոր և 2 ՈՒԱԶ «Ֆերմեր» մակնիշի մարդաբեռնատար մեքենաներ: Մինչև տարեվերջ Հայաստանի 7 մարզի շուրջ 27 կոոպերատիվի կտրամադրվի շուրջ 122 գյուղտեխնիկա, ընդհանուր 360 մլն ՀՀ դրամի չափով։

Գյուղտեխնիկայի հանձնման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է. «Հիմնականում ամբողջ աշխարհում կոոպերատիվները ստեղծվում են խնդրի շուրջ, որպեսզի մարդիկ միասին հաղթահարեն ծառացած դժվարությունները։ Միավորվելով կոոպերտիվների մեջ՝ նրանք համախմբում են իրենց ռեսուրսները, կարողություններն ու գիտելիքները, որպեսզի միասին կարողանան ավելի արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը։ Այս համատեքստում այս գյուղտեխնիկայի տրամադրումը թույլ է տալիս ոչ միայն լուծել մեկ անձի խնդիրները, այլև ապահովել գյուղտեխնիկայի հասանելիութունը համայնքում՝ նպաստելով արտադրողականության բարձրացմանը»։

ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը տեղեկացրել է, որ ծրագրի «Անասնապահության զարգացում և արոտավայրերի կայուն կառավարում» բաղադրիչի շրջանակներում ՀՀ 8 մարզի շուրջ 109 համայնքում հիմնվել են «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, որոնց տրամադրվում է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա՝ համայնքներում կենդանիների կերապահովման, ինչպես նաև կերային բազայի մակարդակը բարձրացնելու նպատակով: Ներդրումներն իրականացվում են Կառավարության և կոոպերատիվի կողմից, համապատասխանաբար 80% և 20% համամասնությամբ։

«Ծրագրի շրջանակներում իրականացվում է նաև վերահսկողություն, մեր ծրագրային թիմն ունի մարզային համակարգողներ, որոնց միջոցով մենք իրականացնում ենք ամենօրյա վերահսկողություն»,- հավելել է Դավիթ Մեջլումյանը։

Ծրագրի մեկնարկից (2015 թ.) մինչ այս պահը կոոպերատիվներին արդեն տրամադրվել է 858 գյուղատնտեսական մեքենա, այդ թվում՝ 175 տրակտոր, 13 բեռնատար ավտոմեքենաներ, ընդհանուր գումարը կազմում է 3,15 մլրդ դրամ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է