Վերաքննիչ դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
«Դատարանը մերժեց մեր բողոքը: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ»,-ասաց պաշտպանը:
Նա նշեց, որ պաշտպանական կողմը, թեև դեռ որոշման օրինակը չի ստացել, ծանոթ չէ բովանդակությանը, սակայն, հաշվի առնելով այն փաստարկները, որոնք ներկայացվել էին իրենց բողոքի մեջ, համոզված էր, որ դա պետք է բավարարվեր: Պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով դա բողոքարկել:
«Չգիտեմ, թե որ ատյանով, չգիտեմ, թե երբ, հետագայում միջազգային որ դատարանում կստացվի, բայց հավաստիացնում եմ, որ Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ լինելը արձանագրվելու է միանշանակ»,-պնդեց պաշտպանը:
Տոնոյանը դատարանում ևս ներկայացրել է իր հակափաստարկները:
Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին:
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…
ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացել է ՓՄՁ…
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…